Կանաչ կլիմայի հիմնադրամը 2020 թ.-ից սկսած զարգացող երկրներին կտրամադրի տարեկան 100 մլրդ դոլար

Հայաստանի Հանրապետությունը և Կանաչ կլիմայի հիմնադրամը Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 24-րդ համաժողովի շրջանակներում կստորագրեն Հիմնական համաձայնագիրը։ Այն դեկտեմբերի 11-ին Լեհաստանի Կատովիցե քաղաքում Հայաստանի կողմից կստորագրի բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը։ Համաձայնագիրը կապահովի հիմնադրամի ներքո Հայաստանում իրականացվող գործողությունները։

Կանաչ կլիմայի հիմնադրամը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ներքո ստեղծված ֆինանսավորման մեխանիզմների գործառնական մարմին է, որի նպատակն է օժանդակել զարգացող երկրներին։ Կանաչ կլիմայի հիմնադրամն այդ նպատակով 2020 թվականից սկսած զարգացող երկրներին կտրամադրի տարեկան 100 մլրդ դոլար։

Համաժողովի շրջանակներում Հայաստանի պատվիրակությունը մի շարք երկկողմ և բազմակողմ հանդիպումներ կունենա, մասնավորապես՝ Կլիմայի կոնվենցիայի քարտուղարության, դեպի ծով ելք չունեցող երկրների խմբի, միջազգային ֆինանսական, բնապահպանական, կլիմայական և դոնոր կառույցների, տարբեր երկրների պատվիրակությունների հետ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում