Մեղրիի համայնքի բնակավայրերին անվճար մատակարարվում է վառելիքային բրիկետներ

Բնապահպանության նախարարությունը, «Արևիք» ազգային պարկի անտառային տարածքների վրա հարակից համայնքների ճնշումը նվազեցնելու նպատակով, «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակներում իրականացնում է Մեղրի համայնքի երկու լեռնային բնակավայրերին այլընտրանքային վառելիքով ապահովելու ծրագիրը: Ծրագրի շրջանակներում «Ռանգէ» ՍՊԸ-ից ձեռք է բերվել շուրջ 70 տոննա վառելիքային բրիկետ` ՀՀ Սյունիքի մարզի բարձրլեռնային Լիճք և Տաշտուն բնակավայրերի տնային տնտեսություններին և դպրոցին անվճար մատակարարելու նպատակով:

Բրիկետների առաջին խմբաքանակի՝ 20 260 կգ-ի բաշխումն իրականացվել է 2018թ․ նոյեմբերի 27-ին, Տաշտուն բնակավայրում:

Նախաձեռնության հաջող ընթացքի դեպքում, համաձայն Բնապահպանության նախարարության, Մեղրի համայնքի և «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» ծրագրի գրասենյակի միջև ձեռք բերված պայմանավորվածության, կդիտարկվեն նաև համայնքների ձմռան վառելիքի ողջ պահանջարկը բավարարելու հնարավորությունները:

Բնապահպանության նախարարության այս նախաձեռնության հիմնական նպատակներից է նաև հանրապետությունում այլընտրանքային վառելիքի օգտագործման խթանումը։

Հիշեցնենք, որ «Պահպանվող տարածքների աջակցում-Հայաստան» ծրագիրը մեկնարկել է 2015թ.-ի հունիս ամսին, տևողությունը նախատեսվում է 5 տարի, իսկ ավարտը սահմանված է 2020թ.-ին: Ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզի տարբեր համայնքներում իրականացվել են մի շարք սոցիալական ծրագրեր, որոնք միտում ունեն նվազեցնելու պահպանվող տարածքների, անտառների վրա առկա ճնշումը: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում