Երևան քաղաքում կկառուցվի նոր ջերմաէլեկտրակայան
Երևան քաղաքի տարածքում կկառուցվի 250 Մվտ հզորությամբ նոր ջերմաէլեկտրակայան:
Համապատասխան համաձայնագրերը նոյեմբերի 13-ին ստորագրեցին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը, «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինին և «Արմփաուեր» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն ՔրիստիանԿուկուռակին: Այս մասին տեղեկացնում ենք ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարությունը:
Ներդրումային ծրագրի արժեքը 250 միլիոն դոլլար է: Կայանը կկառուցվի 26 ամսվա ընթացքում ու այլ ջերմաէլեկտրակայանների համեմատ էլէներգիայի արժեքը կլինի ամենացածրը՝ 27,4 դրամ 1 Կվտ/ժամի համար։ Շինարարության մեջ կներգրավվի 1000-1200 մարդ, շահագործման ժամանակ կստեղծվի 230 աշխատատեղ։ Կայանիկառուցումը նախատեսվում է սկսել ֆինանսական ամփոփումից հետո: Ծրագրում ներգրավված են իտալական «Ռենկո», իտալական պետական «Սիմեստ» ու գերմանական «Սիմենս» ընկերությունները։