Սևանա լճից շարունակվում են ջրբացթողումները՝ հաշվի չառնելով բացասական հաշվեկշռի վտանգը

Սևանա լճից շարունակվում է լրացուցիչ ջրառ իրականացվել չնայած լճում, ըստ նախնական տեղեկությունների, արդեն բացասական հաշվեկշիռ է գրանցվում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հրապարակած տվյալներից: 

Ըստ ստորև ներկայացված ցուցնիշների` Սևանա լճից բաց թողնված ջրի ծավալն ընդամենը տարվա ընթացքում կազմում են 196.171 մլն խմ ջուր: Այսինքն, Սևանա լճից իրականացված հավելյալ ջրառն արդեն կազմում է 26.171 մլն խմ ջուր: 

Նշենք, որ Սևանա լճի բացասական հաշվեկշիռ գրանցելու մասին բարձրաձայնել ենք դեռ սեպտեմբեր ամսին: Սևանա լճի բացասական հաշվեկշռի մասին սեպտեմբեր ամսին մենք /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ զրուցել ենք ԱԻՆ հիդրոլոգիայի կենտրոնի պետ Էդգար Միսակյանի հետ, ով ասաց. «Կանխատեսման մեթոդիկայի հիման վրա ամեն տարի հաշվարկվում է Սևանա լճի ջրի մակարդակի բարձրությունը տարեվերջին: Եվ հաշվարկը կատարվում է արդեն 170 մլն խմ ջրառի դեպքում, ջրգծվում է պայմանավորված եղանակակլիմայական պայմաններով, իսկ դրանով էլ պայմանավորված ջրային ռեսուրսների ներհոսքը Սևանա լիճ: Ըստ կանխատեսումների, եթե 25 մլն խմ-ից ավել ջրառ իրականացվեր Սևանա լճի մակարդակը բացասական կփակվեր, այսինքն՝ հունվարի 1-ի դրությամբ, այս տարվա դեկտեմբերի 31-ին բացասական կլիներ: Որպեսզի տեսնենք հաշվեկշիռը դրական է, թե բացասական, իհարկե, դա հայտնի կլինի տարվա վերջում՝ դեկտեմբերի 31-ին, մեր ամենօրյա հրապարակումներում կտեսնեք: Այդ ժամանակ կլինի հստակ տեղեկատվություն, թե որ մակարդակի վրա է գտնվում և կարելի կլինի համեմատել նախորդ տարվա հետ»:

Այսպիսով խախտվում է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքը, մասնավորապես՝

«Սևանա լճի մասին» ՀՀ օրենք, Գլուխ 3. ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ, ԲՆԱԿԱՆՈՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 11. Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման պետական քաղաքականության հիմնական սկզբունքները

...
բ) Սևանա լճի ջրային բացասական հաշվեկշռի բացառումը և լճի էկոլոգիապես անհրաժեշտ մակարդակի բարձրացման ապահովումը.
... 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում