Արգելվել է 50 մմ-ից պակաս ցանցավանդակի չափ ունեցող պատրաստի ձկնորսական ցանցերի ներմուծումը

«Բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ արգելվել է 50 մմ-ից պակաս ցանցավանդակի չափ ունեցող պատրաստի ձկնորսական ուռկանների (ցանցերի) ներմուծումը Հայաստան։ Նախաձեռնությունը նպատակ ունի բացառելու ոչ արդյունագործական մեծության ձկան որսը, ինչը էականանորեն կնպաստի ջրային էկոհամակարգերի պահպանմանը և ձկնային պաշարների բնականոն աճին»,- այս մասին տեղեկանում ենք Բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Հիշեցնենք, որ նախորդ տարվա Արծվիկ Մինասյանի հրամանագրում ասվում է. «Սահմանվել է՝ ձկան և խեցգետնի արդյունագործական որսն արգելվում է իրականացնել հանգուցային, արտադրված մեքենայական կամ ձեռքի միջոցով, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից, թելի տրամագիծը 0.5 մմ-ից պակաս և ցանցավանդակի չափը 100 մմ-ից պակաս (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 50 մմ-ից պակաս) ձկնորսական ուռկաններով (ցանցեր)»: 

Նախորդ տարի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը  Բնապահպանության նախարարության կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի պետ Սևակ Բալոյանի հետ զրույցում պարզեց. «Այս կետը նոր է ավելացել պայմանավորված Մաքսային օրենսգրքում տեղի ունեցած փոփոխությունների հետ՝ կապված ներմուծվող ապրանքատեսակների արգելման հետ: Կա արգելող դրույթ Մաքսային միության երկրներ ներկրվող ապրանքները սահմանող: Մենք լրացուցիչ անգամ փաստում ենք, որ նման ցանցերով ձկնորսություն անել չի կարելի: Եթե նույնիսկ ապօրինի ներմուծված լինի, դրանցով ձկնորսությունն ընդհանրապես արգելված է»,- մանրամասնեց նա:  

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում