Այսօր տեղի կունենա Ամուլսարի խնդիրն ուսումնասիրող աշխատանքային խմբի առաջին քննարկումը

Այսօր՝ օգոստոսի 1-ին, երբ Ամուլսարի ոսկու հանք տանող ճանապարհներն արդեն 40 օր է, ինչ փակ են պահվում, տեղի կունենա ՀՀ միջազգային չափանիշերին համապատասխանող՝ հաշվետու հանքարդյունաբերության քաղաքականության ներդրմանն ու իրագործմանն աջակցող աշխատանքային խմբի անդրանիկ քննարկումը: Աշխատանքային խումբը 12-օրյա ժամկետում ուսումնասիրելու է Ամուլսարի ոսկու հանքի շահագործման շուրջ առաջացած խնդիրները՝ փորձելով առաջադրել լուծման տարբերակներ:

Նշենք, որ աշխատանքային խումբը ձևավորվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ: Վարչապետի որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասի՝

1. Ստեղծել աշխատանքային խումբ՝ Հայաստանի Հանրապետությունում միջազգային ստանդարտներին համապատասխանող՝ հաշվետու հանքարդյունաբերության քաղաքականության ներդրմանն ու իրագործմանն աջակցելու նպատակով:

2. Հաստատել՝

1) աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն N1 հավելվածի:

2) աշխատանքային խմբի աշխատակարգը՝ համաձայն N2 հավելվածի.»

Խմբի կազմին և աշխատակարգին կարող եք ծանոթանալ այս հղումով

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին լրանում է Ամուլսարի ոսկու հանքի տանող ճանապարհները փակ պահելու 40-րդ օրը

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում