Առողջապահության նախարարն ու Գեղարքունիքի մարզպետը՝ Սևանա լճում (տեսանյութ)

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է լողում Սևանա լճում Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի հետ միասին:

Նշենք, որ օրերս ԱՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ կոչ էր անում քաղաքացիներին չլողալ Սևանա լճում: «Ցիանոբակտերը (cyanobacter) կամ կապտականաչ ջրիմուռները հանդիպում են ողջ աշխարհում` հատկապես չհոսող, սննդարար նյութերով հարուստ ջրերում։ Սրանց որոշ տեսակներ արտադրում են կենդանիների և մարդկանց առողջության վրա բացասաբար անդրադարձող թույներ (տոքսիններ), որոնց ազդեցությանը մարդիկ կարող են ենթարկվել «ծաղկած» ջուրը խմելու, դրանում լողալու կամ անզգուշաբար կուլ տալու հետևանքով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Իսկ Սևան ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանն ապացուցելու համար ջրի անվտանգությունն անգամ խմեց լճի ջրից: 

Օրացույց
Մայիս 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում