Կոչ եմ անում Լիդիանի վայ-փիառշիկներին չանել այսպիսի ծիծաղելի մանիպուլյացիաներ. Վազգեն Սաղաթելյան

Օրերս Ամուլսարի ոսկու հանքը շահագործել պատրաստվող «Լիդիան Արմենիա» (Lydian Armenia) ընկերությունը հրապարակեց մի տեսանյութ, որտեղ իբրև թե դեպի հանք տանող ճանապարհները փակ պահող քաղաքացիներին տրամադրվում է աջակցություն: 

«Կցված տեսանյութը վառ ապացույցն է այն բանի, որ անօրինական ճանապարհներ փակողները ֆինանսավորվում են շահագրգիռ մարդկանց կողմից, և ոչ թե՝ բնապահպանական մտահոգություններով են առաջնորդվում։ Տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես Սյունիքի նախկին մարզպետ և Զանգեզուրի ՊՄԿ-ի ղեկավար Վահե Հակոբյանին սպասարկող ծառայողական ավտոմեքենայով՝ նրա իսկ վարորդը ճանապարհ փակողներին սնունդ է մատակարարում»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: 

«Լիդիան Արմենիա» ընկերությունը բազմիցս հանդես է եկել ակնարկներով, թե Ամուլսարի հարցում ակտիվ բնապահպանները, բնասերները, պայքարող և ճանապարհ փակած քաղաքացիներն ուղղորդվում են ինչ-որ «մութ ուժերի» կողմից: Այդ քաղաքականությունը ընկերությունը որդեգրել է նաև համացանցային աշխատանքներում տարբեր օգտատերերի մմիջոցով տարածելով տեղեկատվությունը: Ուստի սույն տեսանյութը և հաղորդագրությունն ուղղակի հաստատում են ընկերության դիրքորոշումը, որն է «բարդել» հանքի շահագործման շուրջ առաջացած խնդիրները մեկ այլ տնտեսվարող սուբյեկտի վրա: 

Ընկերության հրապարակման շուրջ գրառում է արել նաև Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանը, որը ներկայացնում ենք ստորև. «Lydian Armenia-ում իմ կարծիքով մառազմատիկներ են աշխատում

Քիչ առաջ Լիդիան Արմենիա ընկերությունը իր յութուբյան ալիքում մի տեսանյութ է հերապարակել, որում ԶՊՄԿ-ի անվտանգության աշխատակից Վահան Գրիգորյանը ԶՊՄԿ֊ի բալանսի վրա գտնվող մեքենա է դնում ինչ֊որ տոպրակներ։ Դեպքը տեղի է ունեցել Ջերմուկում և ըստ իս միայն մառազմատիկը կարող է ընդամենը այսքան տեղեկության հիման վրա եզրակացություն աներ, որ դե ուրեմն սնունդ է մատակարարվում Ամուլսարում ճանապարհ փակող քաղաքացիներին։

Հիմա այն, ինչը իրականում եղել է.

ԶՊՄԿ-ի աշխատակից Վահան Գրիգորյանը գնացել է Ջերմուկ իր կնոջ բարեկամների մոտ, ովքեր ջերմուկցի են։ Ճանապարհին հանդիպում է իր աներձագին՝ Գևորգ Հովհաննիսյանին, ով Ջերմուկում ունի ծիրանի այգիներ և վերադառնում էր բերքահավագից։ Գևորգը՝ իմանալով, որ Վահանը տուն է գնում, իրեն է տալիս մի քանի տոպրակ ծիրան, որ տուն տանի։ Դեպքը եղել է երկու օր առաջ, Լիդիանի կոնսպեռոլոգները հավանաբար երկու օր սպասել են, որ հազարավոր քաղաքացիների հաց ու պանիրը, նույն ինքը՝ մի քանի կիլո ծիրանը ուտեն պրծնեն ու նոր գցել են ցանց )))))

Կոչ եմ անում Լիդիանի վայ-փիառշիկներին չանել այսպիսի ծիծաղելի մանիպուլյացիաներ։ Տնաշեններ, գոնե ինքը էդ ծիրանը տար, ասեինք լավ՝ ծիրանով են պահում փողոց փակողներին, բայց ախր իրան են տվել է, իրան

Միևնույն ժամանակ կոչ եմ անում լրատվականներին զերծ մնալ Լիդիան Արմենիա ընկերության կողմից տրամադրված կեղծ տեղեկատվության հրապարակումից»: (Գրառումը ներկայացնում ենք առանց խմբագրման)

Նշենք, որ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձևավորվեց աշխատանքային խումբը, որը պետք է ուսումնասիրի Ամուլսարի հանքի շահագործման ծրագիրը և դրա շուրջ առաջացած խնդիրները: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում