Ամուլսարի ոսկու հանք տանող ճանապարհները փակ են ավելի քան 1 ամիս (տեսանյութ)

Արդեն մեկ ամսից ավել է, ինչ փակ են դեպի Ամուլսարի ոսկու հանք տանող ճանապարհները: Հանքի ճանապարհը փակած Ջերմուկ քաղաքի երիտասարդ բնակիչներից Էդմոնդ Աղաբեկյանը տեսանյութում ներկայացնում է այս օրերին տեղի ունեցած դեպքերի հաջորդականությունը:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ օրերս պետք է ստեղծվի աշխատանքային խումբ, որը կզբաղվի խնդրի ուսումնասիրմամբ: Խմբի ղեկավար է լինելու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը: 

Իսկ օրեր առաջ, ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում