Տեսչական մարմինը կասեցրել է «Արմօյլ» նավթավերամշակման գործարանի շինարարությունը

Հուլիսի 10-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից «Արմօյլ» ՓԲԸ նկատմամբ հարուցված վարչական վարույթի շրջանակում պարզվել էր, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում նավթավերամշակման գործարանի շինարարությունը սկսելուց առաջ «Արմօյլ» ՓԲԸ չի իրականացրել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հիմնադրութային փաստաթղթերի հիման վրա գործարանի հետագա կառուցմամբ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում և փորձաքննություն։ Այս մասն տեղեկանում ենք Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի ծառայությունից:

Ինչպես ասված է հաղորդագրության մեջ. «Ելնելով վերոգրյալից՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը հուլիսի 16-ին կայացրել է նավթավերամշակման գործարանի շինարարությունը կասեցնելու մասին որոշում մինչև «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հիմնադրութային փաստաթղթերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և փորձաքննության դրական որոշման ստացումը»։

Նշենք, որ ավելի վաղ հանրային քննարկման ժամանակ ներկա Եղվարդ քաղաքի Նատի թաղամասի բնակիչների բարձրացրած «Արմօյլ» ՓԲԸ-ի գործունեության հարցի առնչությամբ Էրիկ Գրիգորյանը հայտնել է, որ այս փուլում Բնապահպանության նախարարությունը, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ ներկայացված յուղի և բիտումի արտադրամասերի կառուցման տեխնիկական փաստաթղթերը՝ օրենքին անհամապատասխանության պատճառով վերադարձրել է լրակազմման:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում