Թեղուտ գյուղում մոտ 30 հոգի ծեծի են ենթարկել ազգային պարկը հսկող կամավորներից 3-ին
Թեղուտ գյուղում մոտ 30 հոգի հավաքվել ու ծեծի են ենթարկել ազգային պարկը հսկող կամավորներից 3-ին: Չգիտենք, թե ինչ պատճառաբանություն են մեջ բերելու նման անասունություն անողները, բայց դե բոլորին էլ պարզ է, որ իրական պատճառն այն է, որ տղերքն ուղղակի չեն թողնում դրանց անտառները կտրել ու վաճառել:
Ոստիկանությունը ճանապարհին է, ներում-բեկում չի լինելու, որովհետև նման մի քանի դեպք կուլ ենք տվել` մտածելով, որ մարդիկ վրդովված են ու հետո կհասկանան, որ անտառը միայն իրենցը չի ու այն վերացնելով այսօրվա հացի խնդիրը կլուծեն, բայց վաղը շատ ավելի լուրջ պրոբլեմներ կունենան:
Սպասենք նորությունների ...
«Բնապահպանի տուն» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից:
Գրառումը ներկայացված է առանց խմբագրման:
Այս թեմայով




