Ինչպես տեղափոխվեց Հաղթանակի զբոսայգում 20 տարի «բանտարկված» կարմիրգրքյան բվեճը (տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր՝ հուլիսի 13-ին, երկար տարիներ Հաղթանակի զբոսայգում պահվող բվեճը տեղափոխվեց Երևանի կենդանաբանական այգի: Կարմիրգրքյան այս թռչունը մոտ 20 տարի պահվել է նշված այգում անազատ պայմաններում:

Ինչպես մեզ հետ զրույցում /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ նշեց Երևանի կենդանաբանական այգու մամուլի խոսնակ Ռուբեն Աբրահամյանը, դեռ թռչնի վիճակի մասին խոսելը վաղ է: Վերջինս պետք է անցնի կարանտինային շրջան, որից հետո պարզ կլինի՝ ինչ խնդիրներ ունի թռչունը: Վերջինս հայտնեց նաև, որ նախնական տեղեկություններով թռչունն առույգ է և ակնհայտ խնդիրներ, բացի աչքի վնասվածքից, չի հայտնաբերվել: Դատելով Հաղթանակի զբոսայգում անցկացրած տարիների քանակից, կարելի է ենթադրել, որ բվեճը մոտ 30 տարեկան է:  

Օրացույց
Մայիս 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում