Ինչ է կատարվում Սևանա լճում. տեսչական մարմինն ուսումնասիրում է (տեսանյութ)

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է ահազանգեր ստանալ ՀՀ-ում առկա բնապահպանական խնդիրների մասին: Այսօր համացանցում հայտնվեց տեսանյութ, որը միանգամից գրավեց բնասեր և բնապահպան հասարակության ուշադրությունը:

Քաղաքացիներից մեկը տեսանկարահանել է Սևանա լճի ափամերձ հատվածում ջուրը կանաչ երանգ է ստացել: Քաղաքացին նշում է, որ դեպքն արձանագրվել է Շողակաթ (Շորժա) համայնքի ափին: 

Այս երևույթը հաճախ անվանում են լճի «ծաղկել», ինչը կարող է լինել մի շարք հանգամանքների հետևանքով. ջրի մակարդակի իջեցում, եղանակային պայմաններ և այլն:

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը կապ հաստատեց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի ծառայության հետ, որտեղից տեղեկացրեցին, որ տեսուչներն արդեն ուսումնասիրում են խնդիրը: 

Մանրամասների մասին կտեղեկացնենք շուտով:

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում