Ուշադրություն. Բարձր ջերմաստիճանի պատճառով մեծանում է հրդեհների առաջացման վտանգը

Ամառային ամիսներին հրդեհավտանգ իրավիճակները մեծամասամբ պայմանավորված են մարդկային գործոնով: Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքների հանգեցնել: Հանրապետությունում ամառային եղանակին ջերմաստիճանի բարձրացման պատճառով անտառային և հարակից բուսածածկ տարածքներում մեծանում է հրդեհների առաջացման և տարածման վտանգը:

Հրդեհները լուրջ վտանգ են ներկայացնում անտառային հարուստ կենսաբազմազանության, այդ թվում` նաև հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող բուսական և կենդանական տեսակների համար: Քանի որ բուսածածկ տարածքների հրդեհները զգալիորեն փոխում են մթնոլորտի կազմը, ապա անխուսափելիորեն ազդում են նաև մարդկանց առողջության վրա` վնասելով շնչառական օրգանները և արյան շրջանառության համակարգը:

Բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման միջոցներին և քաղաքացիների գործողություններին կարող եք ծանոթանալ այստեղ:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ գործող օրենսդրությամբ քրեական և առանձնապես խոշոր չափերի հասնող նյութական պատասխանատվություն է սահմանված ինչպես դիտավորությամբ, այնպես էլ` անզգուշությամբ անտառային տարածքներին վնաս պատճառելու համար:

կարդացեք նաև՝ Ինչպես կանխարգելել անտառային հրդեհները. մեծանում է հրդեհների առաջացման վտանգը:

 

Օրացույց
Մայիս 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում