Ամուլսարի հանք գնացող բեռնատարներն առավոտից կանգնած են. ճանապարհները փակ են

«Դեպի հանք բարձրացող ճանապարհների փակ լինելու պատճառով այսօր աշխատակիցները վերադարձել են իրենց բանավան, իսկ այս բեռնատարներն առավոտից կանգնած են։ Սպասում ենք, որպեսզի հայտարարվի, որ հանքի շինարարական աշխատանքները դադարեցվում են։ Սահմանվել է գիշերային հերթափող: Ջերմուկում քաղաքացիական արտակարգ դրություն է, երբ ցանկացած պահի գրեթե ողջ բնակչությունը պատրաստ է ոտքի ելնել»,- այս մասին տեղեկանում ենք «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վազգեն Գալստյանից:  

Վերջինս գրում է նաև. «Մոտ 3 կմ-ոց փակ ճանապարհը գյուղացիք որոշեցին բացել, եթե տեղեկանան, որ նախարար Պապիկյանը Երևանից դուրս է եկել ու շարժվում է դեպի Շատին՝ ժողովրդին հանդիպելու»։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում