Ողջ լրահոսը

Կոռուպցիոն շղթա, թե՞ փրկօղակ․ ի՞նչ է կատարվում Երևանի կենդանաբանական այգում /մաս 1/
Կարդացեք շուտով՝ Սոված կենդանիների հետքերով․․․ /մաս 2/ «Մենք այն ենք, ինչ մենք ուտում ենք» /մաս 3/ Վերհիշե՛ք՝ միջինում քանի՞ անգամ եք լսել՝ «Կենդանաբանական այգում կենդանիները սոված են, ո՞վ գիտի ինչ են կերակրում, հավանաբար հին-էժան-փչացած սնունդ են տալիս» և այլ խոսակցություններ։  Բայց, արդյոք հանրության մեջ տարածված և քննարկվող այս տեսակետն ունի՞ օբյեկտիվ հիմքեր։ Երևանի կենդանաբանական այգու շուրջ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից կատարված վեր...
2022-07-06 12:14:49
Ստեղծվել է «Մոտկորի զարգացման միավորում» նախաձեռնությունը
Օրերս ստեղծվել է «Մոտկորի զարգացման միավորում» նախաձեռնությունը, որի նպատակն է նպաստել Մոտկորի ձորի հարակից գյուղերի կանաչ զարգացմանը։ Նախաձեռնության ստեղծման գաղափարը ծնվել է բոլորովին վերջերս, երբ Մարց գյուղի տարածքում ոսկու հանքավայրի շահագործման նպատակ է եղել։ Մարցում նախատեսված հանրային քննարկումը, սակայն, տապալվել է։  Նախաձեռնությանը միացել է նաև EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը։  Նախաձեռնության ստեղծման առաջնամարտիկներից մեկը՝ «Խարույկ» ...
2022-07-04 17:48:18
Ահազանգ․ կարմիրգրքյան տրիտոնների վաճառք՝ Երևանի շուկաներից մեկում (ֆոտո)
«Արդեն որերորդ տարին է, որ Երևանի թռչնաշուկայում գարնան երկրորդ կեսից մինչև ամռան կեսը վաճառվում են փոքրասիական տրիտոններ, որոնց որսը և վաճառքն արգելված են օրենքով»,– այս մասին գրել է Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պիպոյանը՝ շարունակելով,– «Անցած տարի վաճառողների շրջանում տարվել է բացատրական աշխատանք, որ այդ պոչավոր երկկենցաղները գրանցված են Կարմիր գրքում, որ չի կարելի նրանց որսալ, առավել ևս վաճառել, որ դա կարող է վարչական տույժի հանգեցնել, միևն...
2022-06-27 20:07:18
Շրջակա միջավայրի նախարարի նոր տեղակալ է նշանակվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տիգրան Գաբրիելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ: Ներկայացնելով Տիգրան Գաբրիելյանին, նախարարը շնորհավորել է նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ պետական համակարգում նրա երկարարմյա աշխատանքային փորձը և գիտելիքները կծառայեն նախարարության առջև դրված խնդիրների արդյունավետ լուծմանը։ Շնորհակալություն հայտնելով վստահության համար, պարոն Գաբրիելյանը խոստացել է կարճ ժամանակում ծանոթանալ աշխատակազմի և ոլորտներում իրականացվող ծրագրերի հետ և պ...
2022-06-27 14:50:31
Անձրև և ամպրոպ․ առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ հունիսի 27-ին կեսօրից հետո, 28-30-ին, հուլիսի 01-02-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22մ/վրկ արագությամբ: Հանրապետության տարածքում` հունիսի 27-ին կեսօրից հետո, 28-30-ին, հուլիսի 01-02-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգն...
2022-06-27 10:45:24
«Քերած և վիզը կտրած» բեզոարյան այծ՝ Խոսրովի անտառ արգելոցում
Խոսրովի անտառ պետական արգելոցի տարածքում բեզոարյան այծի դի է հայտնաբերվել, նախնական տվյալների համաձայն՝ որսագողության զոհ։ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի աղբյուրի հայտնած տեղեկությունների համաձայն՝ հունիսի 23-ի գիշերն արգելոցի տարածքում, մասնավորապես՝ Խաչաձորի ուղեփակոցից դեպի վերև ընկած հատվածում, հայտնաբերվել է մեկ բեզոարյան այծի դի։ Մեր աղբյուրը հայտնել է նաև, որ մարդու միջամտությունն ակնհայտ է եղել, քանի որ կենդանու դին եղել է քերած, վիզը կտրած և այլն։   Աղբյուրը...
2022-06-23 10:46:18
Կենտրոնում ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային կոնցենտրացիան
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Շենգավիթում՝ հունիսի 18-ին, 19-ին և 22-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ հունիսի 16-18-ը և 21-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն Կենտրոն վարչական շրջանում՝ հունիսի 20-22-ը։
2022-06-22 19:56:43
Ահազանգ․ Yerevan park-ում կենդանիները տանջանքների են ենթարկվում (տեսանյութ)
Թեպետ հայտարարվեց, որ հայաստանյան կրկեսներում այլևս վայրի կենդանիներ չեն օգտագործվելու, սակայն կենդանիների շահագործումը և օգտագործումը կրկեսային համարներում, հատկապես՝ շրջիկ կրկեսներում, դեռ շարունակվում է։ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը ստացել է ահազանգ Երևան պարկ (Yerevan park) զվարճանքի կենտրոնում կրկեսային համարի մասին, որտեղ օգտագործվել են նաև վայրի կենդանիներ՝ կապիկ, օձ, կոկորդիլոս։  Մեր խմբագրությունը ստացել է տեսանյութեր, որտեղ կապիկը, օձն ու կոկորդիլոսը օգտագործվ...
2022-06-21 12:39:14
ՄԱՐՑասպանությունը տապալվեց․ Մոտկորի բնակիչները դեմ են հանքահեններին (տեսանյութ)
Օրերս Մարցում նախատեսված հանրային քննարկումը տապալվեց գյուղի բնակիչների կողմից, որոնք դեմ արտահայտվեցին գյուղում երկրաբանական ուսումնասիրությունների կատարմանը, հանքավայրի շահագործմանը և միախմբված լքեցին դահլիճը։ Մարցեցիները պնդում են, որ իրենց աչքերով են տեսել, թե ինչպես են խափել թեղուտցիներին և չեն ուզում, որպեսզի նույնը կրկնվի իրենց գյուղում։ Հանրային քննարկմանը ներկա են գտնվել նաև «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը, «Խարույկ» արշավական ակումբի հիմնա...
2022-06-17 11:12:55
«Пойман, но не вор»! Ինչպես «բնապահպան պաշտոնյան» ջրից չոր դուրս եկավ
2021թ․-ի փետրվար ամսին Սյունիքում հայտնաբերվել է մեքենա, որում եղել է օրինական և ապօրինի ռազմամթերք, 26.05 կգ սառեցված միս, ըստ երևույթին, վարազի։  Բերման է ենթարկվել 4 անձ, որոնցից մեկը պաշտոնատար՝ ԲԸՏՄ Արարատի տարածքային բաժնի պետ Արմեն Բավոյանը։  Թե՛ ապօրինի ռազմամթերքի գործով, թե՛ ապօրինի որսի դրվագով որևէ բացահայտում տեղի չի ունեցել և գործը կասեցվել է։  Որսագողության մեջ կասկածվող, սակայն բնության պահպանությանը ուղղված կառույցի պաշտոնյան շարունակել է պաշտոնավարել մի...
2022-06-13 11:18:13
Սպասվում է նաև կարկուտ․ առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Հունիսի 10-ին երեկոյան ժամերին, 11-15-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20մ/վրկ արագությամբ: Հանրապետության տարածքում` Հունիսի 10-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 11-15-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ արևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ արագությամբ: Օդի...
2022-06-10 11:51:59
Հայտնաբերվել է 2.2 մլն դրամի հատված ընկուզենի Սյունիքում
Ուժեղացված վերահսկողության արդյունքում ՀՀ Սյունիքի մարզի Շիկահող համայնքի հարակից տարածքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները հայտնաբերել են ապօրինի հատված 22խմ ընկուզենի տեսակի ծառ, որի շրջակա միջավայրին հասցված վնասի չափի հաշվարկը գերազանցել է 2.200.000 դրամը։ Նյութերը փոխանցվել են ՀՀ ոստիկանություն։ Այս մասին տեղեկանում ենք Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պաշտոնական էջից։ 
2022-06-08 14:30:44
«Հիշե՛ք՝ մկան թալակի պանիրը միակ ձրի բանն է»․ Հրանտ Մաթևոսյանի որդին դեմ է հանքի շահագործմանը
Լոռու մարզի Մարցիգետի հանքային դաշտի Մարցի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում երկրաբանական ուսումնասիրություններ է նախատեսում իրականացնել «ԵՄ ՋԻ ՓԻ ՌԵՍՈՒՐՍԻԶ» ընկերությունը։ 2022թ․ հունիսի 15-ին Թումանյան խոշորացված համայնքի Մարց բնակավայրի վարչական շենքում նախատեսվում է իրականացնել հասարակական լսում։  Հրանտ Մաթևոսյանի որդի Դավիթ Մաթևոսյանը ևս դեմ է հանքավայրի շահագործմանը և իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մարցի «հանրային լսումներին» ընդառաջ. ե...
2022-06-07 19:12:21
Ջրային ոլորտում մի շարք փոփոխություններ են սպասվում
Կառավարությունը հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում ...
2022-06-04 19:23:16
Առգրավվել է թվով 40 մանրաձուկ
Օրերս «Սևան» ազգային պարկի պահպանության բաժնի ներկայացուցիչները Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի տեսուչների հետ համատեղ շրջայց են կատարել լճի առափնյա տարբեր հատվածներում՝ կանխարգելելու մանրաձկան որսը։  Ստուգումների արդյունքում հայտնաբերվել է մանրաձկան որսի դեպք։ Առգրավվել է թվով 40 մանրաձուկ։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում կկատարվի շրջակա միջավայրին հասցաված վնասի հաշվարկ։ Կանխարգելիչ միջոցառուները կրելու են շարունակական...
2022-06-03 19:18:54
Ախթալայում որսորդը կենդանուն կրակելուց հետո նաև ինքն իրեն է վնասել
Մայիսի 23-ին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի և որովայնի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 48-ամյա տղամարդ: Նա հայտնել էր, որ որսի ժամանակ իր հրացանով ինքն իրեն անզգուշությամբ վնասել է: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ նա 47-ամյա ընկերոջ հետ իր «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայով գնացել են Ախթալա համայնքից մոտ 20 կմ հեռավորության վրա գտնվող հանդամաս՝ իրենց խոշոր եղջերավոր անասուններին փնտրելու: Հանդ...
2022-05-24 12:27:34
Այս ձագի նկատմամբ անմարդկային դաժանություն է դրսևորվել․ ահազանգ (ֆոտո)
Դինգո թիմ ՀԿ-ը օրերս կենդանու նկատմամբ դրսևորված դաժան վերաբերմունքի մասին հերթական ահազանգն է հնչեցրել։ Դեպքն առանձնանում է անմարդկային դաժանությամբ։  Դինգո թիմ ՀԿ-ն գրել է․ «Այս ձագուկին գտել էին Վանաձորում։ Նա չէր կարողանում քայլել, չէր ուտում, չէր խմում։ Մտածել էին մեքենա է հարվածել, մեզ խնդրեցին ռենտգենի հարցում օգնել։ Սակայն երբ ձագուկին բերեցին կլինիկա ու ռենտգեն արվեց, անմիջապես ռենտգենից հետո նրան մտցրեցին վիրահատության սենյակ ու սկսեցին վիրահատել, քանի որ 1 վայրկյան անգամ հ...
2022-05-24 11:34:01
Հանրային քննարկման վերջին փուլ․ Մեղրաձորի հանքավայրը կշահագործվի՞ ևս 17 տարով
Վաղը՝ մայիսի 24-ին տեղի է ունենալու «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ի Մեղրաձորի ոսկու հանքավայրի ընդերքօգտագործման թույլտվության ժամկետը երկարացնելու մասին 4-րդ հասարակական լսումը, որը վերջին փուլն է: Հայտարարությամբ ասվում է․ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն՝ 2022թ. մայիսի 24-ին, ժամը 15:00-ին Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրի վարչակ...
2022-05-23 11:40:45
Ամեն ինչ սկսվում է մանկուց․․․
Օրեր առաջ հոդվածի հեղինակն ականատես է եղել կենդանիների հանդեպ բռնության դրսևորման դեպքի։ Մի խումբ երեխաներ հարձակվել են փորքիկ կատվի վրա և քաղցրավենիքի տոպրակը հագցրել կատվի գլխին` զվարճանալու նպատակով։ Հարց է առաջացել․ «Ո՞վ է մեղավոր այս վիճակի համար, ծնողները, թե՞ երեխաները, գուցե ուսուցիչները»։ Սերը դեպի բնություն ու կենդանիների երեխաների մեջ պետք է սերմանել մանկուց։ Բնությունը մենք ենք, բնության մի մասնիկ են նաև կենդանիները։ Սիրել ու հոգ տանել կենդանիների հանդեպ, նշանակում է հոգ...
2022-05-20 15:03:45
Սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ նվազում, մինչև անգամ՝ թաց ձյուն
Մայիսի 20-ին, հատկապես երեկոյան ժամերին, ցուրտ մթնոլորտային ճակատի անցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ նվազում։ Կեսօրից հետո՝ դեպի երեկո, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, իսկ բարձր լեռնային առանձին բնակավայրերում սպասվում է նաև թաց ձյուն։ Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի մարզերում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումները մինչև 20-25մ/վ և ավելի։ Երևան քաղաքում՝ մայիսի 20-ին կեսօրից հետո, 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի ...
2022-05-20 14:48:45
«Էս մաքուր մնացած Լոռվա անկյունում հանք չի կարող բացվել, չե՛նք թողնելու»
Լոռու մարզի Մարցիգետի հանքային դաշտի Մարցի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում երկրաբանական ուսումնասիրություններ է նախատեսում իրականացնել «ԵՄ ՋԻ ՓԻ ՌԵՍՈՒՐՍԻԶ» ընկերությունը։ 2022թ․ հունիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Թումանյան խոշորացված համայնքի Մարց բնակավայրի վարչական շենքում նախատեսվում է իրականացնել հանրային 1-ին լսումը։ «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության հիմնադիր անդամ, «Բարձունք» ՀԿ համահիմնադիր Գեղամ Օհանյանը նախատեսվող հանքի մասին գրառ...
2022-05-20 13:47:05
Ահազանգ․ սարսափահար գիշատիչ թռչունը՝ Քանաքեռի տներից մեկում (տեսանյութ)
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է ահազանգեր ստանալ տարբեր մասնավոր վայրերում սարսափելի պայմաններում բանտարկված կենդանիների մասին։ Այս անգամ մեր խմբագրություն դիմել են՝ ահազանգելով Երևանի բնակարաններից մեկում փոքրիկ փայտե վանդակում պահվող գիշատիչ թռչնի մասին։  Տեսանյութում, հավանաբար, մեծ ճուռակ է (Buteo buteo), որը բնակվում է տափաստաններում, ճահճուտներում, գետահովիտներում, անտառներում, աղբանոցներում։  Ահազանգած անձը հայտնել է․ «Քանաքեռում արծիվ (խմբ․՝ ճո...
2022-05-19 15:24:18
Ահազանգ․ Վայրի բնությունից գողացված ձագերը՝ վաճառքի առարկա (ֆոտո)
Վայրի բնությունից գողացված կենդանիների առցանց վաճառքի հերթական դեպքն է արձանագրվել։ Սոցիալական հարթակներից մեկում «Սեգ Յան» անունով օգտատերը ֆեյսբուքյան «ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ և ՀԱՄԱԿՑՎԱԾ ԿԵՐԵՐԻ ՎԱՃԱՌՔ» խմբում տեղադրել է հայտարարություն աղվեսի ձագերի վաճառքի մասին։ Վերջինս տեղադրել է նաև լուսանկարներ և նշել հեռախոսահամար։ Ըստ նախնական տեղեկությունների բնությունից գողացված աղվեսների ձագեր վաճառող «Սեգ Յան»-ը անչափահաս է։  Այս մասին EcoNews.am բնապահպ...
2022-05-18 15:51:20
Կարմիրգրքյան հիրիկները շարունակում են ոչնչացվել․․․
Այս տարի հիրիկների համար չորս անգամ գնացի Արարատի մարզ ու Գառնիի շրջակայք:Էն լանջերին, որտեղ սովորաբար տեսնում էի տասնյակ հիրիկներ, գտա միայն մի քանիսը: Բայց գտա նաև բազմաթիվ կերված, կտրտված ու տրորված տերևներ, որոնք էդպես էլ չէին հասցրել մեծանալ ու ծաղկել: Իսկ էն հարթ վայրերում, որտեղ մի տաս տարի առաջ հարյուրավոր հիրիկներ էի գնտում, անգամ բույսերի հետքերը չտեսա: Ամենուրեք միայն անցած տարվանից մնացած օշինդրի խրձրերն էին, ու տարատեսակ աղբը»,– գրել է բույսերի գիտակ Թամար Գալստյանը՝ շ...
2022-05-17 19:11:05
Ահազանգ․ Էջմիածնի կենտրոնում 2 ժամ շարունակ կրակել և սպանել են կենդանիների (տեսանյութ)
Զգուշացում. հրապարկումը պարունակում է դաժանություն ցուցադրող կադրեր:  Վաղարշապատ քաղաքում անտուն կենդանիների սպանդ է տեղի ունեցել։  Ոստիկանությունը ժամանել է ժամեր անց։  Վաղարշապատի ոստիկանապետն ասել է․ «ստեղ մի հատ էլ մեր բակում կա շուն, որին ես վերացնելու եմ հաստատ»։  Մայիսի 12-ի գիշերը Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքում շուրջ 2 ժամ շարունակ կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով սպանվել և վիրավորվել են անտուն կենդանիներ։ Տեղի է ունեցել կենդանիների սպանդ, ականատ...
2022-05-13 12:16:34
«Ծառուկյանի վարակիչ սինդրոմը»․ ձագերից մեկն անկել է, մյուսը դարձել խաղալիք
Օրերս՝ ապրիլի 25-ին Երևանի կենդանաբանական այգին հայտնել է, որ այգում առյուծի ձագ է ծնվել։ Այս նորությունը որքան ուրախալի, այդքան էլ մտահոգիչ է, քանի որ նախ և առաջ առյուծները եղել են չիպավորված հակաբեղմնավորիչ չիպերով, որպեսզի կանխարգելվի բազմացումը, իսկ նոր առյուծի ծնունդն իրենից նոր դժվարություններ ու ծախսեր է ենթադրում Երևանի կենդանաբանական այգու համար։ Բացի այդ, սա ևս մեկ կենդանի է ծնված անազատ պայմաններում, որը հավերժ դատապարտված է վանդակի։  ԵԿԱ-ն չի հայտնել որևէ մանրամասն կենդանու առո...
2022-05-04 12:57:41
«Ես կարող եմ ընտրել, թե ով կարող է ինձ ղեկավարել, իսկ ով՝ ոչ»․ փոխնախարարը լքել է պաշտոնը
Այսօր՝ ապրիլի 28-ին Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը հայտնել է, որ այլևս չի զբաղեցնում այդ պաշտոնը և դա իր սեփական որոշումն է եղել։ Տիկին Մազմանյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում ռուսերեն լեզվով, որից հատվածային թարգմանություններ ներկայացնենք ստորև․ «Ես միշտ շնորհակալ կլինեմ երկրի ղեկավարությանը վստահության, հնարավորության և ամենակարևորը նրա համար, վերջապես վերադարձրել եք մեր ընտանիքը հայրենիք։ Ռոմանոս Պետրոսյան, քեզ հետ զիլ է աշխատելն ինչպես մասնավոր, այնպես էլ՝ ...
2022-04-28 14:29:10
«Վնասակար գիտություն»․ հայ գիտնականները դեմ են ամբողջ աշխարհին
 Միջազգային մամուլն ահազանգում է Արմավիրում պահվող կենդանիների վիճակի մասին՝ անվանելով այն «աշխարհի ամենատխուր կենդանաբանական այգին»։  Հայաստանում ոչինչ չեն ձեռնարկում կենդանիներին օգնելու ուղղությամբ։  Կենդանիների փրկության միջազգային կազմակերպությունը (IAR) պատրաստ է օգնելու տանջվող կենդանիներին, սակայն այգու «տնօրենը» թույլ չի տալիս։ Հայ մասնագետները բավարար են գնահատում արջի վիճակը, այն դեպքում, երբ միջազգային փորձագետներն ու հանրությունը ցնցվ...
2022-04-27 15:50:11
Ահազանգ․ ամբողջ գյուղն ուրախ-զվարթ մասնակցել է արյունալի շնամարտի (տեսանյութ)
Թեպետ ՀՀ Քրեական օրենսգրքի 258.2 հոդվածով քրեական պատասխանատվություն է նախատեսվում կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի, այդ թվում՝ շնամարտերի կազմակերպման և իրականացման համար, այնուամենայնիվ Հայաստանի ամբողջ տարածքում շարունակվում են արձանագրվել այս արյունալի երևույթի դեպքերը։ Օրերս ահազանգ է հնչել Մաստարա գյուղի տարածքում կազմակերպված շների մարտերի մասին։  Ականատեսները տեսանկարահանել են շնամարտից փոքր դրվագ և ահազագել դեպքի մասին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք։ Ականատես...
2022-04-26 10:58:44
Եթե անգամ մի վայրում տեսնում եք այդ բույսերը մեծ քանակությամբ, էլի՛, քաղել չի կարելի․․․
«Սկսվել է տարվա կարճ, սիրուն ու միաժամանակ ցավոտ էն ժամանակը, երբ ծաղկում են գարնանային ծաղիկները: Էդ ծաղիկներից ամենասիրուններն անխնա հավաքվում են: Սար գնացող խմբերի կազմակերպիչներ ջան, խնդրում եմ, արգելեք ձեր խմբերի անդամներին ծաղիկներ հավաքել: Խոսքս, հիմնականում, սոխուկավորների բույսերի մասին: Բայց քանի որ մեր հայրենակիցներից շատերը չգիտեն, թե որոնք են սոխուկավորները՝ ապա հիշեք, հիրիկները (ирис), արքայածաղիկները (рябчик), վարդակակաչները (тюльпан), շուշանները (лилия), խոլորձները (орхиде...
2022-04-25 16:28:24
Ահազանգ․ Արտաշատում դաժանաբար գնդակահարել են շներին
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր ահազանգ է հնչեցրել Արտաշատում կենդանիների սպանդի մասին։ Վերջինս գրել է․ «Ապրիլի 21-ի լուսադեմին արտաշատցիները զարթնել են կրակոցների ձայներից ու շների կաղկանձից։ Բանդիտների, մարադյորների ինչ-որ մի շայկա լուսադեմին գնդակահարել է քաղաքի շներին։ Բնակիչները հասցրել են փրկել ընդամենը մի քանի շնիկի։ Լուսադեմին Արտաշատի փողոցներն արյան լճերի մեջ էին։ Մի խումբ վիժվածքներ քաղաքը ողողել էին շնիկների արյունով։ Սա ոչ միայն սադիզմ է, այլև օրենքի կոպտագույ...
2022-04-25 13:43:26
Ամուլսարի շահագործումը կլինի Նիկոլի արկածների վերջը
«Հազարավոր մարդիկ նախկիններին չեն միանում, Արցախի հարցում չեն կողմնորոշվում, հանդուրժում են ի դեմս սուքիասյանների ու սիմոնյանների նոր օլիգարխիկ համակարգի ձևավորումը, աչք են փակում խորացող համակարգային կոռուպցիայի վրա, փորձում են ժամանակ տալ անվտանգային հարցերը լուծելու համար, չնայած, որ անչափ դժգոհ են Նիկոլից ու իր չկառավարումից։ Բայց Ամուլսարը կարմիր գիծ է էդ մարդկանց համար։ Ու որ օրը դուրս եկան փողոց, էլ նախկին, էլ ներկա, էլ ապագա, բոլորը միավորվելու են մի նպատակի շուրջ` ամեն գնով ազատվ...
2022-04-25 10:31:11
Եկե՛ք էս տարի հիրիկներ չքաղենք, նայենք, նկարենք ու հեռանանք առանց նրանց վնասելու․․․
«Շուտով սարերում կծաղկեն հիրիկները, արքայածաղիկները, վարդակակաչները և այլ աննման ծաղիկներ, որոնց մենք անվանում ենք հազվագյուտ բույսեր, և որոնցից շատերը գրանցված են մեր հայրենիքի կարմիր գրքում: Ու էլի կսկսվի այդ ծաղիկների համատարած ու անխնա հավաքը: Ինչ որ մարդիկ կհավաքեն վաճառելու համար, այլ մարդիկ փնջեր կանեն, որ սարից տուն տանեն, իսկ մի մասն էլ, ուղղակի, կտրորի ու կանցնի»,– գրել է բույսերի գիտակ Թամար Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում՝ շարունակելով․ «Չեմ ասում, թե ծաղիկներ...
2022-04-20 21:15:09
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Երևան քաղաքում՝ ապրիլի 14-ի ցերեկը, 15-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում` ապրիլի 14-ի ցերեկը, 15-ին, 16-ի գիշերը, 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 16-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև: Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 14-19-ին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։
2022-04-14 20:36:41
Ջրամբարների լցվածությունը ապրիլի 12-ի դրությամբ
Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 22.43մլն. մ³-ով, Արփի լիճ ջրամբարում` 9.60մլն. մ³-ով, Ազատի ջրամբարում՝ 7.85մլն. մ³-ով, Մարմարիկի ջրամբարում` 0.56մլն. մ³, Ապարանի ջրամբարում՝ 2.97մլն. մ³-ով:
2022-04-14 11:59:11
Մահացել է Կարինե Դանիելյանը
Այսօր մահացել է բնապահպան, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, կենսաբանական գիտությունների թեկնածու, աշխարհագրական գիտությունների դոկտոր, Միջազգային էկոլոգիական ակադեմիայի իսկական անդամ, Երևանի պատվավոր քաղաքացի Կարինե Դանիելյանը։ Նա 1991-1994 թթ․ եղել է ՀՀ բնապահպանության նախարար,1995-2013 թթ․՝ աշխատել է Երևանի պետական համալսարանում (դոցենտ, ապա պրոֆեսոր),1995 թ․ առ այսօր ՄԱԿ-ի /UNDP, UNEP, UNICEF/ ազգային փորձագետ էր, 2012 թ. առ այսօր՝ Խ. Աբովյանի անվ. հայկական...
2022-04-04 15:28:09
«Վայրի առևտուր»․ ֆիլմ վայրի կենդանիների միջազգային առևտրի և Հայաստանի մասին
ՀՀ-ը ներգրավված է վայրի կենդանիների միջազգային առևտրում և հանդիսանում է տարանցիկ երկիր։ Վայրի կենդանիները, հիմնականում, ներմուծվում են Հայաստան՝ 3-րդ երկիր արտահանվելու նպատակով, սակայն շատ հաճախ կենդանիները պարզապես անհետանում են այս «վայրի առևտրի» ցանցում։  Վերջին տարիներին Հայաստան աննախադեպ քանակությամբ վայրի կենդանիներ են ներմուծվել առևտրային նպատակներով։ Կապիկներ, վագրեր, առյուծներ, 40-ից ավելի ընձուղտներ, զեբրեր, կոկորդիլոսներ, անտիլոպներ, տարբեր տեսակի կատվազգիներ, հարյ...
2022-03-30 12:56:08
Ծառուկյանը վերադառնում է որսի
Գագիկ Ծառուկյանին վերադարձնում են որսահանդակները։ Այս օրերին հետաքրքիր, սակայն մտահոգիչ իրադարձություններ են տեղի ունենում Վայոց ձորի մարզի Արենի համայնքում։ Նոյեմբերի 16-ին Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի որոշմամբ հայտարարվել է մրցույթ Արենի բնակավայրի մոտ 400 հա և Գնիշիկ բնակավայրի շուրջ 3000 հա կարևոր բնապահպանական նշանակություն ունեցող հողավանդակները վարձակալությամբ տրամադրելու մասին։ Ուշագրավ է, որ հողատարածքները տրվում են վարձակալության բնապահպանական ծրագրեր իրականացնելու նպատակով...
2021-12-16 15:19:48
Մի շարք խախտումներ և 14 մլն դրամի վնաս՝ «Ամբերդ ՀԷԿ»-ում
 «Ամբերդ ՀԷԿ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն արձանագրել են մի շարք խախտումներ։ Ընկերությանը պատկանող «Ամբերդ-1», «Ամբերդ-2» և «Ամբերդ-3» ՓՀԷԿ-երը խախտել են տրված ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված պարտավորությունները, իրականացնելով ջրօգտագործման թույլտվությունից ավելի ջրային ռեսուրսների ջրառ։ ՓՀԷԿ-երում տեղադրված ուլտրաձայնային ջրաչափերը չեն գործել: Վարչական վիճակագրա...
2021-12-13 13:23:38
Արտոնություն՝ էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների համար
Առաջարկվում է մինչև 2024 թվականի հունվարի 1-ը երկարաձգել բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների` մեծ, միջին և փոքր ավտոբուսների, մարդատար տրանսպորտային միջոցների, մոտոցիկլետների և մոպեդների ներմուծման և օտարման համար գործող արտոնության ժամկետըՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը դեկտեմբերի 9-ի նիստում առաջին ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ...
2021-12-13 11:48:42
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում