Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Սևանա լճից հավելյալ ջրառի մասին օրենքը

Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 15-ին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջից:

Նշենք, որ հուլիսի 6-ին կայացած արտահերթ նիստին ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ևս ընդունեց Սևանա լճից 100 միլիոն խմ հավելյալ ջրառի օրինագիծը, այսպիսով ընդունելով այն ամբողջությամբ: Սևանա լճից ջրի բացթողման տարեկան թույլատրելի քանակությունը 170 միլիոն խորանարդ մետր է:

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում