Ախուրյան գետը՝ պլաստիկե շշերի ու այլ կենցաղային աղբի մեջ (տեսանյութ)

ֆեյսբուքյան օգտատերերից մեկը (Sam Mat) լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել Ախուրյան գետի աղտոտվածության մասին: 

Այստեղ եղել էի մոտ երկու տարի առաջ ,այն ժամանակ դեռ այսքան աղետալի չէր վիճակը, սա այն հատվածն է , որտեղ Գյումրի գետակը թափվում է Ախուրյան գետը (Արփա չայ) : Եվ այս ամենի մեղավորը մարդանման խոզերն են, որոնք չեն մտածում իրենց երեխաների ապագայի մասին: Սա մի օր վերադառնալու է իրենց սեղաններին սննդի տեսքով: Այս ամենի մեղավորներից են նրանք, ովքեր վերահսկելու են այս ամենը և չեն կատարում իրենց պարտականությունները: Պատկերացնու՞մ եք ինչ ծավալի աղբ է նետված այս գետակի մեջ: Ու սա միայն այն հատվածն է որը, մնացել է գետակի երեսին: Բա որքա՞ն է հիմա կուտակված հատակին և ինչքանն է լցվել Ախուրյան գետը ,մտածելն անգամ վախենալու է:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում