Լոռիում փրկված արջի քոթոթներն արդեն անուններ ունեն

Մայիսի 4-ին Լոռիում փրկված արջի քոթոթներն արդեն անուններ ունեն. Զանգակ և Բամբակ:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը տեղեկացնում է, որ արջուկների համար անուններն ընտրել են հանրության քվեարկության արդյունքներով:
Foundation for the Preservation of Wildlife and Cultural Assets-ի ջանքերով Զանգակի ու Բամբակի խնամքին մասնակցելու է Բրիջիթ Բարդոյի հիմնադրամը:

Արջի քոթոթների համար ընտրվել էր մի քանի տարբերակ. Զանգակ-Բամբակ, Հենզել-Գրետել, Ջոն-Սանսա, Միգել-Ուրսուլա, Միքո-Մանուշ, Մուշո-Նուշիկ: Քվեարկությանը կարելի էր մասնակցել հիմնադրամի ֆեյսբուքյան էջում:

3-4 ամսական արջի ձագուկներին տեսուչները հայտնաբերվել էին գետի ափին:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում