Նոր մանրամասներ «Գնիշիկ»-ի անտառապահի ձկնագողության դեպքից. YN.am

Ինչպես հայտնել ենք «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտի աշխատակից ( ըստ մեր տեղեկությունների անտառապահ ) Սամվել Կարապետյանը ձեռբակալվել է ձկնագողության կասկածանքով: YN.am-ը մանրամասներ պարզեց Ոստիկանության լրատվական բաժնից:

Ըստ ոստիկանության հայտնած տեղեկությունների դեպքը տեղի է ունեցել Եղեգնաձում ապրիլի 24-ին, ժամը 14:00-ի սահմաններում: Ապօրինի ձկնորսուրթյունը և որսը կանխելու նպատակով իրականացվող ստուգաշրջայցի ընթացքում ոստիկանները հայտնաբերել են մեքենա, որում եղել է Սամվել Կարապետյանը և մեկ այլ անձ: Սամվել Կարապետյանը ներկայացրել է ապօրինի եղանակով ձեռք բերված պարկով ձկներ, ինչպես նաև ձկնորսական ցանց: Դեպքը տեղի է ունեցել Արենի համայնքի «Ղռ» կոչվող տարածքում:

Սամվել Կարապետյանը ոստիկաններին ներկայացրել է ձկնորսության համար նախատեսված ցանց, ինչպես նաև ընդհանուր թվով 78 հատ ձուկ: Գործը դեռ ընթացքի մեջ է և չի փոխանցվել քնչկական կոմիտե: 

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում