Խոստումները պահելու ժամանակը...

Ինչպես հայտնի է մայիսի 14-ին կկայանա Երևանի ավագանու և քաղաքապետի ընտրությունները: ՀՀԿ կողմից առաջադրված թեկնածուն ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանն է: Պարզվում է, պարոն Մարգարյանը իր նախընտրական ծրագրում ընդգրկել է նաև մի շարք բնապահպանակ խնդիրներ, որոնք «խոստանում է» ընտրվելու դեպքում լուծել: Դե ինչ, ներկայացնենք ծրագրում ընդգրկված «կանաչ խոստումները»:

Աշխարհի մայրաքաղաքների առջև ծառացած հիմնախնդիրներից կարևորագույնն այսօր կանաչ տարածքների ավելացումն է, ինչպես նաև բնապահպանական մարտահրավերներին դիմակայելն ու արդյունավետ լուծումներ մշակելը։ Էներգախնայող համակարգերի և ջրային տնտեսության խնայողաբար ու արդյունավետ օգտագործման մեխանիզմների ներդրումով մենք զգալի քայլ ենք կատարել էկո մայրաքաղաք ունենալու հարցում։ Առաջիկայում ոչ միայն կշարունակվեն և տրամաբանական ավարտին կհասցվեն սկըսված աշխատանքները, այլև կիրականացվեն հեռանկարային նոր ու հավակնոտ ծրագրեր։ Երևանի համար նոր աղբավայրի կառուցումը և հին աղբավայրերի մեկուսացումը, աղբի տեսակավորումն ու վերամշակումը մեր առաջնահերթությունների շարքում են։ Այդ շարքում է նաև կանաչ տարածքների շարունակական ավելացումն ու խնամքը։

Մեր ծրագրի նպատակը նախ և առաջ նոր, առողջ մշակույթ հիմնելն է, որի հենքում կլինի շրջակա միջավայրի պաշտպանության, բնական պաշարների խնայողաբար օգտագործման և առողջ ապրելակերպի խրախուսումը։ Այս մշակույթն է նաև, որ, որպես ոչ նյութական արժեք, մեր ունեցած այլ արժեքների հետ պետք է ժառանգենք գալիք սերունդներին։

  • Իրականացնել կոշտ թափոնների կառավարման բարեփոխումների ծրագրի 2-րդ և 3-րդ փուլերը։ Նախատեսվում է. Երևան քաղաքում կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան նոր աղբավայր, 
  • կառուցել աղբի տեսակավորման և վերամշակման գործարան, 
  • մեկուսացնել, բարեկարգել Նուբարաշենի և Աջափնյակի գործող աղբավայրերը, 
  • կառուցել արտանետվող գազերի հավաքման և այրման կայան, տեղադրել գեներատոր էլեկտրաէներգիայի ստացման համար։
  • Ապահովել աղբահանության և սանմաքրման ծառայությունների որակի շարունակական բարելավումը։
  • Իրականացնել միջազգային չափանիշներին համապատասխան և մի-ասնական մոտեցումներով կանաչապատման աշխատանքներ՝ նոր օպերատորի ներգրավմամբ։ Նախատեսվում է.ձեռք բերել կանաչապատման ժամանակակից մեքենա-սարքավորումներ,
  • կիրառել կանաչապատ տարածքների խնամքի նորագույն մոտեցումներ (ոռոգում, կանաչապատում, ծաղկապատում, խնամք),
  • ավելացնել ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները,
  • կանաչապատման սակավ հնարավորությամբ տարածքներում կիրառել այլընտրանքային կանաչապատում,
  • ապահովել ոռոգման ցանցի ընդլայնման և նորոգման շարունակականությունը,
  • ներդնել կանաչապատման ծառայությունների էլեկտրոնային վերահսկման մեխանիզմներ։
  • Հիմնել հանգստի նոր գոտիներ, վերականգնել այգիները և զբոսայգիները։
  • Իրականացնել Երևանի 2800-ամյակին նվիրված այգու կառուցման աշխատանքները։
  • Իրականացնել Կոմիտասի այգու հիմնանորոգման և ընդլայնման աշխատանքները։
  • Ապահովել Երևանի բուսաբանական այգու վերականգնման և արդյունավետ շահագործման ծրագրի իրականացումը։
  • Իրականացնել Ծիծեռնակաբերդի անտառպուրակային տարածքի վերականգնման ծրագիրը։
  • Քաղաքի բուֆերային գոտու ձևավորման համատեքստում ապահովել ծառատունկերի շարունակականությունը։
  • Սահմանել և վերահսկել կառուցապատման ենթակա տարածքներում պարտադիր կանաչապատման նվազագույն բաղադրիչը։
  • Կառուցել աղբամանների հարմարեցված հարթակներ։ Հանրային տարածքներում ապահովել հասարակական զուգարանների առկայությունը։

Խոստումներն արդեն ֆիքսված են: Սպասենք արդյունքներին...

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում