Հրապարակվել է «Էմերալդ ցանց» ձեռնարկը

ՀՀ բնապահապանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալությունում տեղի է ունեցել Հայաստանի կողմից վավերացված «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» կոնվենցիայի՝ շրջանակներում Եվրախորհրդի «Էմերալդ ցանց – բնապահպանական տարածքների պատրաստում, II փուլ» առաջին դրամաշնորհային ծրագրի ավարտական սեմինարը: «Էմերալդ ցանց»-ն էկոլոգիական ցանց է, կազմված հատուկ հետաքրքրություն ներկայացնող տարածքներից, որոնք ունեն բուսական և կենդանական հազվագուտ և անհետացող տեսակներ և դրանց բնական միջավայրը պահպանելու և վերականգնելու ներուժ: Սեմինարին մասնակցում էին ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչներ, ԵՊՀ–ի և Ամերիկյան համալսարանի դասախոսներ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտաշխատողներ: ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Ա. Աղասյանն իր խոսքում նշել է, որ ծրագիրը շատ կարևոր ռազամավարական նշանակություն ունի, որն իր մեջ ներառում է կենսաբազմազանության տեսանկյունից արժեքավոր այն տարածքները, որոնք դուրս են մնացել հատուկ պահպանվող տարածքների համակարգից: Այնուհետև ծրագրի համակարգող Գ. Ֆայվուշը ներկայացրել է ծրագրի շրջանակներում իրականացված աշխատաքների արդյունքներն ու հետագա անելիքները: Սեմինարի ավարտին «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրենի տեղակալ Ս. Բալոյանը ներկայացրել է ՀՀ «Էմերալդ ցանցը» աշխատությունը, որն իրականացվել է ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի և ծրագրի ազգային թիմի փորձագետների հետ համատեղ:

Ատոմակայանը սնուցող Սևջուր գետի ջրի որակը վատթարացել է. «Էկոլուր» Մարտի 21-ը Անտառների միջազգային օրն է Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում Ճապոնիայում այս տարի սակուրան սովորականից 5 օր շուտ է ծաղկել Հերթական կանաչ հանրային տարածքի բռնազավթում Երևան քաղաքում (տեսանյութ) Հսկա աքաղաղի մասնակցությամբ տեսանյութն իրարանցում է առաջացրել համացանցում (տեսանյութ) Ջերմաստիճանը մարտի 20-ից կբարձրանա. առաջիկա 5 օրվա եղանակը Նոր Զելանդիան՝ որպես զբոսաշրջության լավագույն վայրերից մեկը Ռուսաստանում տղամարդն արջ է ման տվել բակում (տեսանյութ) Վարչապետը ծանոթացել է Սևանի բուժկենտրոնի կառուցման ընթացքին և Գեղարքունիքի արտադրական ձեռնարկությունների գործունեությանը Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Սկանդինավիայից Հայաստան կներխուժի նոր հզոր ցիկլոն, սպասվում է առատ ձյուն և բուք. ԱԻՆ Իսլանդիայի ողջ գեղեցկությունը՝ մեկ տեսանյութում Հայաստանը՝ տիեզերքից ամեն օր՝ երկու տարվա ընթացքում (տեսանյութ) Նյու Յորքում ժամանող գնացքը ձնով է պատել հարթակին կանգնած մարդկանց (տեսանյութ) Այսօր կեսօրից սկսած ՀՀ ողջ տարածքը կգտնվի հզոր ցիկլոնի ազդեցության գոտում. Գագիկ Սուրենյան ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծի վերաբերյալ բնապահպանները դժգոհություն ունեն:
Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում