Ամերիկացին մոտ տարածությունից լուսանկարել է իրեն մոտեցող ավերիչ պտտահողմը (տեսանյութ)

Բրիտանական The Daily Mail-ը հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որն արվել է ԱՄՆ Լուիզիանա նահանգում:

Տեսանյութում երևում է՝ ինչպես է պտտահողմն անկասելի արագությամբ առաջ շարժվում՝ իր ճանապարհին ավերելով ամեն բան:

Տեսանյութի հեղինակը Դևիդ Քոլեթն է, որը պտտահողմի մոտենալու ժամանակ եղել է աշխատավայրում՝ մեծ պահեստում:

Աղբյուրը մանրամասնում է, որ այս շաբաթ Լուիզիանայով անցած 7 պտտահողմի հետևանքով տուժել է առնվազն 28 մարդ: Բացի այդ, բնական տարերքն առաջացրել է բազմաթիվ ավերածություններ: Նշվում է, որ 16.000-ից ավելի տուն հոսանքազրկվել է:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում