Իսլամիստ ահաբեկիչները սովի են մատնել Մոսուլի կենդանաբանական այգու բնակիչներին (լուսանկարներ)

Համացանցում հրապարակվել են իրաքյան Մոսուլի կենդանաբանական այգում արված մի շարք լուսանկարներ, որոնք բացահայտում են, թե ինչպիսի զարհուրելի պայմաններում են ապրում չորքոտանիները:

 The Daily Mail-ի փոխանցմամբ, կենդանաբանական այգին տևական ժամանակ գտնվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից վերահսկվող տարածքում:

Դատելով լուսանկարներից՝ իսլամիստ ահաբեկիչները սովի են մատնել գազաններին, որոնք այնքան են հյուծվել, որ կորցրել են երբեմնի վեհ ու ահեղ տեսքը:

Հայտնի է, որ սկզբում տեղաբնակները կերակրել են կենդանիներին, սակայն մարտերի թեժացումից հետո չորքոտանիները մնացել են բախտի քմահաճույքին: Դրանց մի մասը սովամահ է եղել, մյուս մասը փախել է վանդակներից, իսկ որոշներն էլ սպանվել են մարտերի ժամանակ:

Այժմ տվյալ տարածքն ազատագրվել է ու ողջ մնացած կենդանիներով զբաղվելու են համապատասխան կազմակերպությունները:

Սևանա լիճը այս պահին Արծվիկ Մինասյանը մասնակցել է «Նոյան Տապան» գրախանութի վերաբացման արարողությանը Կզգացվի գարնան շունչը, փետրվարի 24-25-ը Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-15 աստիճանով. Գագիկ Սուրենյան Ապագայի էկո-քաղաքները (Տեսանյութ) Ստորջրյա լուսանկարչության մրցույթի լավագույն աշխատանքները` ֆոտոշարքով (լուսանկարներ) Գորիսի, Կապանի և Թալինի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Քննարկվել են կեղտաջրերի հեռացման ընդհանուր ստանդարտներին առնչվող հարցեր Երկրաբանները հայտնաբերել են մեր մոլորակի ութերորդ մայրցամաքը Ավստրալիայում մտադիր են 1 մլն կենգուրու սպանել մեկ տարում Կալիֆոռնիայում կրկին ակտիվացել է «հրավառ» ջրվեժը (տեսանյութ) Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ներկայացուցիչների հետ Սևանա լիճը՝ պատված սառցե շերտով Օդի ջերմաստիճանն առաջիկա 2 օրերին կնվազի 8-10 աստիճանով, այնուհետ որոշ շրջաններում կբարձրանա 7-9 աստիճանով Նոր Զելանդիայում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով տարհանվել է 1.000-ից ավելի մարդ (տեսանյութ) Սեւանա լիճը սառույցի տակ. ԱԻՆ-ը զգուշացնում է Բքի պատճառով փակվել է Բերդ-Ճամբարակ ճանապարհը Քննարկվել է «Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցառումների ծրագիրը»
Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում