Նորմայից ցածր ջերմաստիճան և նորմայից ավելի տեղումներ. եղանակը՝ փետրվարին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է փետրվար ամսվա կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը՝ ըստ Երևանի և մարզերի։

Երևան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -2...-3 °C, որը նորմայից ցածր է 2-3 աստիճանով: Ամսվա ընթացքում առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` բարձրադիր վայրերում -16...-18 °C, ցածրադիր վայրերում -23...-25°C, երրորդ տասնօրյակում ցերեկը օդի ջերմաստիճանի բարձրացում մինչև +3...+ 5°C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -14...-16 °C, առավելագույնը`+9...+11 °C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելի (նորման` 21...34 մմ):

Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -2...-4°C, որը նորմայից ցածր է 2-3 աստիճանով: Ամսվա ընթացքում առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -20...-25°C, երրորդ տասնօրյակում ցերեկը օդի ջերմաստիճանի բարձրացում` մինչև +3...+5°C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -14...-16°C, առավելագույնը` +9...+11°C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավել (նորման`18...34 մմ):

Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -7...-11°C, որը նորմայից ցածր է 2-3 աստիճանով: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -25...-30 °C, երրորդ տասնօրյակում ցերեկը օդի ջերմաստիճանի բարձրացում մինչև 0...+3°C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -20...-25 °C, առավելագույնը` +2...+5 °C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավել (նորման` 19...57 մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -3...-6 °C, որը նորմայից ցածր է 2-3 աստիճանով: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -21..-26°C, երրորդ տասնօրյակում ցերեկը օդի ջերմաստիճանի բարձրացում մինչև +5...+8°C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -17...-22 °C, առավելագույնը` +8...+10 °C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավել (նորման` 25...33 մմ ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0...-2 °C, որը նորմայից ցածր է 2-3 աստիճանով: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -12...-16 °C, երրորդ տասնօրյակում ցերեկը` օդի ջերմաստիճանի բարձրացում մինչև +5...+10°C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -10...-14°C, առավելագույնը` +12...+14°C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավել (նորման` 27...30մմ):

Վայոց ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում -2...-3 °C, լեռնային շրջաններում` -6...-9°C, որը նորմայից ցածր է 2-3 աստիճանով: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` -20...-25 °C, լեռնային շրջաններում` -25...-30 °C, երրորդ տասնօրյակում ցերեկը օդի ջերմաստիճանի բարձրացում հովտային շրջաններում մինչև` +3...+5°C, լեռնային շրջաններում` 0...+3°C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում`-13...-14°C, լեռնային շրջաններում` -18...-19°C, առավելագույնը` հովտային շրջաններում +10...+11°C, լեռնային շրջաններում` +4...+5°C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմայից ավել (նորման` հովտային շրջաններում 30...32 մմ, լեռնային շրջաններում 70...73 մմ ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում -1...+1 °C, լեռնային շրջաններում` -5...-7°C, որը նորմայից ցածր է 2-3 աստիճանով: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը հովտային շրջաններում մինչև` -10...-15 °C, լեռնային շրջաններում` -20...-25 °C, երրորդ տասնօրյակում ցերեկը օդի ջերմաստիճանի բարձրացում հովտային շրջաններում մինչև` +7...+12°C, լեռնային շրջաններում` +4...+9 °C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում`-7...-12°C, լեռնային շրջաններում` -14...-20°C, առավելագույնը` հովտային շրջաններում +16...+18°C, լեռնային շրջաններում` +8...+13°C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավել (նորման` հովտային շրջաններում 16...32 մմ, լեռնային շրջաններում 23...54 մմ ):

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում