Հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 0.87մլն. դրամ տուգանքների համար

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 19-24.09.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 0.87մլն.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 13 որոշում և հաշվարկվել 0.44մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ.

Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 150.0 հզ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 63.0հազ.դրամի շրջակա միջավայրին պատճառած վնաս, որից ՝

Տավուշի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 63.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

«Դիլիջան ԱՊ» ՊՈԱԿ-ից ստացված անհայտ անձի վերաբերյալ կազմված թիվ 044 անտառխախտմանարձանագրությունը` 13 ապօրինի հատված ծառի համար ընդհանուր 867,500 ՀՀ դրամ վնասով, հաշվարկվել և ուղարկվել է դատախազության տարածքային ստորաբաժանում` համապատասխան ընթացք տալու համար:

Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձ ապօրինի հատված երկու ծառի համար ենթարկվել է 100.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի: Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար՝

Արմավիրի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Թափոնների տեղադրման ոլորտ

Թափոնների անձնագրերը սահմանված կարգով և ժամկետում ձեռք չբերելու համար Արագածոտնի տարածքային բաժինը մեկ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կիրառել է 50.0հազար դրամի վարչական տուգանք:

Թափոնների անձնագրերը սահմանված կարգով համաձայնեցման չներկայացնելու համար Արմավիրի տարածքային բաժինը մեկ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կիրառել է 50.0հազար դրամի վարչական տուգանք:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում.

Կազմվել է վարչական տուգանքի 4 որոշում՝ 400.0հազ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 360.0hազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառած վնաս, որից՝

 Տավուշի տարածքային բաժնի կողմից անցկացրած ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 4 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 400.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկվել է 360.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս (10մ 3 վառելափայտ):

Ապօրինի որսի իրականացման համար.

Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 170.0 հազ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 20.0hազ.դրամի շրջակա միջավայրին պատճառած վնաս, որից՝

Լոռու տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ձկնորսության համար ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է է 20.0հազ.դրամի կենդանական աշխարհին պատճառված վնաս (20 հատ գետի կողակ ձուկ):

Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում խեցգետնի ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Շիրակի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում, առգրավվել է 5 հատ խեցգետնաորսիչ, իսկ 15 կգ խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել ջրամբար:

Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում ապօրինի ձկնորսության համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 70.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում