Իրական տոն Երևանում՝ սեպտեմբերի 24-ին. անակնկալներ և հաճելի օր է սպասվում ամենամեծ բերքի փառատոնին

Աշունը հայ գյուղացու համար նշանակալից ժամանակահատված է. բերքահավաք, որն ավանդաբար ուղեկցվել է ուրախ տոնակատարություններով։ Արդեն 3-րդ տարին անընդմեջ Գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» ՀԿ-ն, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ մայրաքաղաքում անցկացնում է տարվա ամենամեծ իրադարձությունը՝ բերքի փառատոնը։

Մի քանի տասնյակ ֆերմերային խմբեր, գյուղատնտեսության ոլորտի ձեռներեցներ և կանանց խմբեր հանրապետության տարբեր մարզերից առանձին տաղավարներում ներկայացնում են ողջ տարվա իրենց աշխատանքը:

Փառատոնն ուղեկցվելու է ուրախ համերգային ծրագրով, ինչպես նաև մանկական ժամանցային միջոցառումներով։

Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոնն արդեն ամենասպասված ու սիրված իրադարձություններից մեկն է, որն այս տարի տեղի կունենա սեպտեմբերի 24-ին։ Այս առիթով է մեր զրույցը փառատոնի հիմնադիր, գյուղատնտեսության աջակցության «Կանաչ Արահետ» ՀԿ-ի նախգահ Նունե Սարուխանյանի հետ։

Շրջաններում և Երևանում անձրև ու ամպրոպ է սպասվում, առանձին վայրերում՝ կարկուտ Բաթումում ուժեղ քամին ծառեր է տապալել և տանիքներ վնասել Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում ԱՄՆ-ում սագը հարձակվել է ոստիկանի վրա Որսի ժամանակ հայտնաբերած քարանձավ մտնելով որսորդը կորցրեց խոսելու ունակությունը (Photo) Ֆլորիդայում վայրի ձին հարձակվել է ալիգատորի վրա (տեսանյութ) Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Արագիլները վերադարձել են Գագիկ Սուրենյանը հորդորում է չբողոքել Զարթոնք. գարնանային Սևանը՝ դրոնի տեսախցիկով Բուսաբանական այգում շուտով կլինեն նաեւ հանգստի, ժամանցի ու զվարճանքի գոտիներ Երեւանում 30 հաստաբուն ծառերի հատման գործով ձերբակալվել է լողավազանի տնօրենը Փլուզում Գնդեվազ համայնքում՝ ոսկու հանքում պայթեցումների պատճառով «Գոշի լիճը էլ չկա» Դավթաշենցիները մեկ տասնյակից ավելի ծառերի ապօրինի հատումը համարում են բարբարոսություն (տեսանյութ)
Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում