Գայանեն և իր ամուսին Կարենը խնամում էին արջուկին, բժշկական օգնություն ցույց տալիս

Եվ այսպես երեկ երեկոյան այցելեցինք Գոգոլի 107: Առաջինը մեզ մոտեցան երեխաները ասելով թե արջուկին արդեն տարել են նույնիսկ ասեցին որ Սևանի փողոցումա հիմա: Քիչ անց մեզ մոտեցավ Գայանեն: Նա ասաց որ ինքը և իր ամուսին Կարենը խնամում էին արջուկին բժշկական օգնություն ցույց տալիս: Նա հերքեց այն փաստը որ հանված են արջուկի բոլոր ատամները: Գայանեն ասաց որ կենդանին անհանգիստ էր և նրանք ստիպված էին հրավիրել անասնաբույժի որը մի քանի սրսկում արեց և վերևի ծնոտի աջից հինգերրորդ, ձախից երրորդ ատամները հեռացրեց վորովհետև ատամները վատ վիճակում էին: Խոսեցի հեռախոսով նայև Կարենի հետ: Մեր հարցին թե ուրա հիմա արջուկը նա ասաց որ այլևս չէին կարող կենդանուն պահել վանդակում: Տեղափոխել են կենդանուն դեպի Եղեգնաձոր և բաց թողել վայրի բնություն: Թե ինչքանով է այս տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը դեռ չեմ կարող ասել: Հուսով եմ որ արջուկը իրոք ազատության մեջ է:

Սիլվա Ադամյանի ֆեսբուքյան էջից:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում