Հատվել են Հովհաննես Թումանյանի Դսեղի տուն թանգարանի բակի ծառերը

Այսօր ԷկոԼուրը ահազանգ ստացավ, որ հատվել են ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի Դսեղի տուն թանգարանի բակի ծառերը:

ԷկոԼուրի հետ հեռախոսազրույցում թանգարանի վարիչ Ռոզա Ղազումյանը հայտնեց. «Հատված ծառերը եղեևնիներ են, շատ բարձր ծառեր էին: 2015թ-ի նոյեմբերի 12-ի ուժեղ քամուց թանգարանի բակի 2 ծառերի կատարները պոկվել էին, մեկը վնասել էր թանգարանի տանիքը, մյուսը արձանը: Ես դիմել եմ թանգարանի տնօրենին, վերջինս էլ պատկան մարմիններին: Լոռու մարզի բնապահպանական տեսչության կողմից այց է կատարվել թանգարանի տարածք և որոշվել է հատել բոլոր եղևնիները, քանի որ մտավախություն է եղել, որ նոր տապալումներ կլինեն: Բացի այդ, ծառերի արմատներից բակի քարերը բարձրացել էին»:

Ռոզա Ղազումյանն ասաց, որ այս աշնանը նախատեսվում է թանգարանի բակի կանաչապատում կամ դեկորատիվ ծառերով, կամ թփերով: Լոռու մարզպետարանը խոստացել է աջակցել:

Ստորև ներկայացնում ենք www.dseghcenter.info կայքում տեղադրված թանգարանի լուսանկարը հատումներից աաջ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում