Մեր երկրում հանքերը աջ ու ձախ շահագործում են

Մեր երկրում հանքերի աջ ու ձախ շահագործումը լուրջ վտանգի տակ է դնում ոչ միայն բնությունն ու կենդանական աշխարհը, այլ նաև մարդկանց առողջությունը:
Միջազգային շուկայում գունավոր մետաղների և հանքաքարերի թանկացմամբ պայմանավորված հանքարդյունաբերությունը արագ կերպով հայտնվեց ոչ մայն հայ, այլև արտասահմանցի բիզնեսմենների ուշադրության կենտրոնում: Արագ հարստանալու մոլուցքով տարված մեկը մյուսի հետևից բացել սկսեցին բոլոր հնարավոր հանքերը առանց երկար մտածելու դրանց շահագործումից առաջացող վտանգածին երևույթների մասին:

Կան հանքեր, որոնք ուղղակի սպառնալիք են երկրի էկոհամակարգի համար: Այդ հանքերից են ոսկու հանքերը և այն հանքերը, որոնք արտադրում են շինանյութեր ( ավազ, ցեմենտ և այլն): 

Այն փաստը, որ երկրի տնտեսության բյուջեի զգալի մասը  այսօր ապահովում է հանքարդյունաբերությունը ճիշտ է, բայց հանքերի շահագործման նման տեմպերը տարիներ անց երկրին կկանգնեցնի շատ լուրջ խնդիրների առաջ, քանի որ ընդերքում եղածը համարվում է սպառվող ռեսուրս և կարճ ժամանակ անց այն կվերջանա: եվ 30-40 տարի անց Հայաստանը կունենա դատարկ ընդերք:

Այս ամենը սպառելու հետևանքով հետագա սերունդներին կմնա միայն աղտոտված ջուր, շարքից դուրս եկած բնություն, խախտված լանդշաֆտ ու ընդհանրապես խաթարված միջավայր և վտանգված առողջություն:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում