Այսօր հունիսի ամենաշոգ օրն է

Այսօր հունիսի ամենաշոգ օրն է լինելու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ Նա նշեց, որ այսօր սպասվում է մինչեւ 38 աստիճան ջերմություն.

«Այսօր մեր երկիրը գտնվում է Իրաքից ներթափանցող տաք հոսանքների ազդեցության գոտում, սպասվում է հունիս ամսվա ամենաբարձր ջերմաստիճանը: Ընդհանուր առմամբ, պետք է նշեմ, որ հունիս ամիսը տեղումնառատ էր, որի հետեւանքով հանրապետության որոշ տարածքներում գրանցվեցին տարերային աղետներ, վերջին 10-15 տարիների ընթացքում նման ուժեղ տեղատարափային օջախներ չեն եղել, որոնք առաջացրել են նման տարերային աղետներ»,-ասել է նա:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում