Մարզերի անտառային տարածքներում իրականացվելու են անտառի վնասատուների եւ հիվանդությունների դեմ ավիացիոն քիմիական պայքարի միջոցառումներ

Հունիսի 29-ից մարզերի անտառային տարածքներում իրականացվելու են անտառի վնասատուների եւ հիվանդությունների դեմ ավիացիոն քիմիական պայքարի միջոցառումներ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ թունավորումից խուսափելու նպատակով պայքարի միջոցառումների ավարտից հետո` 25 օր, խստիվ արգելվում է քիմիական մշակման ենթարկված տարածքներ մարդկանց եւ կենդանիների մուտքը, սնկերի, բույսերի եւ հատապտուղների հավաքը, ինչպես նաեւ նշված ժամանակահատվածում անհրաժեշտ է մեղվաընտանիքները դուրս բերել այդ տարածքներից:

Ավիացիոն քիմիական պայքարի միջոցառումները կիրականացվեն հետեւյալ ժամանակացույցով`

ՀՀ Սյունիքի մարզի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղ (Գորիս)՝ 29.06.2016թ. - 01.07.2016թ. :

ՀՀ Սյունիքի մարզի «Սիսիանի անտառտնտեսություն» մասնաճյուղ ՝ 01.07.2016թ.- 02.07.2016թ. :

ՀՀ Վայոց Ձորի մարզի «Վայոց Ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ 02.07.2016թ. – 03.07.2016թ. :

ՀՀ Արագածոտնի մարզի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ 04.07.2016թ. – 06.07.2016թ. :

ՀՀ Կոտայքի մարզի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ 06.07.2016թ. – 07. 07. 2016 թ. :

ՀՀ Տավուշի մարզի «Սեւքարի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ 07.07.2016թ. - 08.07.2016թ. :

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում