Մոսկվան և Երևանը քննարկում են հայկական ԱԷԿ-ի միջուկային վառելիքի ռեզերվի մատակարարումների հարցը

Մոսկվայում «Ատոմէքսպո-2016» ֆորումի շրջանակներում Ռոսատոմ ՏՎԷԼ վառելիքային ընկերության ղեկավարները և հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը քննարկել են հայկական ատոմակայանը ռեզերվային միջուկային վառելիքով ապահովելու հնարավորությունը, հայտնում է RIA Novosti-ն:

«Հանդիպման ընթացքում դիտարկվել են ապագա համագործակցության հեռանկարները: Մասնավորապես, ռուսական վառելիքի որպես ռեզերվ լրացուցիչ մատակարարման հնարավորությունը»,- ասված է ՏՎԷԼ-ի հաղորդագրության մեջ:

Վարդանյանը նշել է, որ հայկական ԱԷԿ-ն արդեն 40 տարի է աշխատում է ռուսական միջուկային վառելիքով:

Նա նշել է, որ համագործակցության բոլոր տարիների ընթացքում վառելիքի մատակարարման հարցում ոչ մի խափանում տեղի չի ունեցել:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում