Ռուսաստանը նավթի արդյունահանմամբ առաջ է անցել Սաուդյան Արաբիայից

2016 թվականի մարտին Ռուսաստանը նավթի արդյունահանման ծավալներով առաջ է անցել Սաուդյան Արաբիայից՝ օրական արտադրելով միջինը 10.927 միլիոն բարել: Այս մասին են վկայում «Ռոսստատի» տվյալները՝ փոպխանցում է RIA Novosti-ն:

Սաուդյան Արաբիան մարտին օրական արդյունահանել է 10.120 միլիոն բարել: Ընդ որում, երկիրը փետրվարին զբաղեցրել է առաջին տեղը՝ առաջ անցնելով Ռուսաստանից:

ՕՊԵԿ-ի երկրները ընդհանուր առմամբ մարտին օրական արդյունահանել են 32.251 միլիոն բարել, այդ թվում Իրաքը՝ 4.199 միլիոն բարել:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում