Ցինգ. Դեղաբույսեր

Ոսկեծաղիկ (լատ.՝ Caltha), ցինգ, ձղկի, բեժանգ, առյուծատունկ, գորտնուկազգիների (հրանունկագգիներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 40 (այլ տվյալներով՝ 90) տեսակ։

Տարածված է Շիրակի, Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և այլ մարզերում։ Աճում է գետերի, գետակների, լճերի ափերին, ճահճուտներում, ալպյան և ենթալպյան գոտիների խոնավ մարգագետիններում։

Բույսն ամբողջությամբ թունավոր է, ունի շատ սուր և դառը համ։ Վտանգավոր է ձիերի և խոշոր եղջյուրավոր անասունների համար։ Թունավորվելիս առաջանում են ուժեղ ցավեր, լուծ, հաճախամիզություն (մեզը դառնում է մուգ կարմիր) և այլն։ Ժողովրդական բժշկության մեջ ոսկեծաղիկի տերևներն օգտագործում են այրվածքների դեպքում։ Գեղազարդիչ է։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում