Մուֆլոն. Հայաստանի Կարմիր գիրք

Հայկական մուֆլոնը կամ անդրկովկասյան լեռնային ոչխարը սնամեջ եղջյուրավորների ընտանիքին պատկանող վայրի ոչխար է։

Բնաշխարհիկ տեսակ է, ունի սահմանափակ տարածում։ Մինչև 20-րդ դարի սկիզբը տարածվածության շրջանն ընգրկել է Հայկական լեռնաշղթայից մինչև Արագածի ստորոտները։ Այժմ կանգնած է անհետացման վտանգի եզրին։ Առանձնյակները ոչ մեծ խմբերով հանդիպում են Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, Խոսրովի անտառ արգելոցում։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Մարմնակազմվածքը սլացիկ է, կենդանի զանգվածը՝ ոչ մեծ։ Արուների մարմնի երկարությունը 130-135 սմ է, մաքիներինը՝ 105-120 սմ, մնդավի բարձրությունը համապատասխանաբար՝ 85-90 և 70-80 սմ, կենդանի զանգվածը՝ 50-60 և 35-45 կգ։ Արուները օժտված են խոշոր եղջյուրներով, որոնք ձգվելով դեպի մնդավ, կազմում են շրջան։Մաքիները հիմնականում անեղջյուր են։

Մազածածկը կոպիտ է, կարճ, բաց շագանակագույն՝ քստամազից և աղվամազից կազմված։ Հասուն արուների մեջքին կա սպիտակ թամբանման նշան։ Ընտանի ոչխարի ամենահավանական նախահայրերից է։ Ընտանի ոչխարի հետ տրամախաչումից տալիս է առողջ պտղատու սերունդ։ Ապրում է 12-14 տարի։

Տարածված է Հայկական լեռնաշխարհում՝ Հայաստանում և Իրանում։ Մուֆլոններ կան նաև Կիպրոս, Կորսիկա և Սարդինիա կղզիներում, սակայն պարզ չէ դրանք վայրենացած ոչխարներ են, թե իրական մուֆլոններ։

Էդեմիկ տեսակ է, ունի սահմանափակ տարածում։ Մինչև 20-րդ դարի սկիզբը տարածվածության շրջանն ընդգրկվել է Հայկական լեռնաշղթայից մինչև Արագածի ստորոտները։ Տարածված է նաև Նախիջևանում և Հյուսիսարևմտյան Իրանում։ Այժմ կանգնած է անհետացման վտանգի եզրին։ Առանձնյակները ոչ մեծ խմբերով (մինչև 7-8 գլուխ) հանդիպում են Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, Խոսրովի անտառ արգելոցում։

Ապրում է լեռնային չոր տափաստաններում, գիհու, նշենու և այլ չորասեր բուսականության առկայությամբ (Ուրծի լեռնաշղթա), ենթալպիան և ալպիական մարգագետիններում(Վայոց Ձոր և Սյունիք)։ Գերադասում են կիրճերի, ժայռաբեկորների և նման այլ տեղամասերի հետ համակցված բաց բիոտոպերը 1000-3000 մ բարձրություններում։

Հայաստանում մուֆլոնն ապրում է մշտապես` ձմռանը չքոչելով, իսկ տարվա տաք եղանակներին դիտվում է արուների ներհոսք Նախիջևանի կողմից։ Մուֆլոնը պարբերաբար կատարում է ուղղահայաց միգրացիաներ. ձմռանը` դեպի նախալեռներ, ամռանը` դեպի բարձունքներ։

Զուգավորումը տեղի է ունենում նոյեմբերի վերջից մինչև դեկտեմբերի սկիզբը։ Հղիությունը տևում է 5-6 ամիս։ Ձագերը (սովորաբար, զույգ) ծնվում են մայիսի կեսերից մինչև հունիսի սկիզբը։Մայրերն առաջին ծինում ունենում են մեկ, հետագայում՝ զույգ գառներ։

Ներկայիս գնահատմամբ՝ մուֆլոնի թվաքանակը Հայաստանում չի գերազանցում 250-300 առանձնյակները։ Պոպուլյացիայի հիմնական մասն ապրում է Բարգուշատի և Զանգեզուրի լեռնաշղթաներում (200 առանձնյակներից ոչ ավելի)։

Պահպանվում է «Զանգեզուր» արգելավայրում և «Արևիկ» ազգային պարկում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում