Արտառոց դեպք․ ինչպե՞ս է վայրի կենդանին հայտնվել այդ անհարմար վայրում (տեսանյութ)

Տարբեր սոցիալական հարթակները վաղուց մարդկանց կյանքի անբաժանելի և կարևորագույն մասն են դարձել։ Օրերս այդպիսի հարթակներից մեկում հետաքրքիր և անսովոր տեսանյութ է հայտնվել։ Ըստ նկարահանողի՝ դեպքը տեղի է ունեցել ՀՀ Արարատի մարզում։ 

Տեսանյութում տղամարդը նկարահանում է մեքենան՝ ցուցադրելով նաև այնտեղ թաքնված աղվեսին, որն անհայտ է, թե ինչպես է հայտնվել մեքենայի թափքի հատվածում։ Տեսանյութում տղամարդը պատմում է, որ մեքենայի ընթացքի ժամանակն դիմացն ինչ-որ բան է դուրս եկել, որին վերջինս հարվածել է, սակայն անցնելով որոշակի հատված, կանգ է առել և հայտնաբերել կենդանուն։ Մեկ այլ տեսանյութում վերջինս ցուցադրում է, որ կենդանուն դժվարությամբ դուրս են բերում թափքից և բաց թողնում։ 

Թեպետ տղամարդը նշում է, որ իր մեքենայում աղվես է, սակայն, ամենայն հավանականությամբ տեսանյութում սովորական շնագայլ է (Canis aureus), որը շնազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն է։ Սնվում է կրծողներով, թռչուններով, սողուններով, միջատներով, ձկներով, լեշերով, մրգերով և հատապտուղներով։ 

Ինչ խոսք, ուշագրավ է, թե ինչպես է կենդանին հայտնվել մեքենայի թափքում։ Հայտնի է, որ նման վարք դրսևորում են հատկապես քաղաքային միջավայրում բնակվող կատուները՝ ձմռան ամիսներին ցրտից պաշտպանվելու համար։ Այս պարագայում դժվար է ասել, թե ո՞րն է վայրի կենդանու մեքենայի թափքում հայտնվելու շարժառիթը։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում