Ահա՛, թե ինչի է հանգեցնում գետում դրված ու մոռացած դնովի ցանցը (ֆոտո)

Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պիպոյանն ահազանգել է ապօրինի որսի դեպքերի մասին՝ գրելով․ «Սյունիքի մարզում հերթական ուսումնասիրություններ կատարելու ընթացքում հաճախ եմ հանդիպում ձկնորսների, ովքեր զարմանում են, թե ինչու չի կարելի սիրողական ձկնորսություն կատարել էկրաններով, ցանցերով, ուռկաններով։ Բացատրում եմ, որ դա արգելված է օրենքով, կառավարության որոշումներով, նախարարի հրամաններով։ Առաջին արձագանքը լինում է այն, թե գիտենք ովքեր են այդ օրենքներ գրողները, թե գործից բան չեն հասկանում։ Բացատրում եմ, որ գուցե ամեն չի, որ օրենքներում ճիշտ է, բայց քաղաքացու առաջին պարտքն է կատարել օրենքի պահանջը, իսկ երկրորդը՝ պայքարել, որ այդ օրենքները փոփոխվեն ու դառնան ավելի լավը։ Ու ի զարմանս ինձ, շատերն արագ համաձայնում են այդ մտքի հետ։ Այնպես որ սիրելի ձկնորսներ, Հայաստանի ձկնային պաշարների ապագան առաջին հերթին կախված է ձեր ինքնագիտակցումից, որ դուք եք իրավիճակի տերը, ու դուք եք, որ կարող եք շատ բան փոխել։ Իսկ լուսանկարներում տեսնում եք, թե ինչի է հանգեցնում գետում դրված ու մոռացած դնովի ցանցը»։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում