ՀԷԿ-երը վտանգում են Արփա գետը
Արփա գետի աջակողմյան Հեր-Հեր վտակի վրա կառուցված երկու փոքր ՀԷԿ-երի պատճառով չորացել են գետի հունը մասամբ և ջրվեժներից մեկն ամբողջովին Այս մասին իրենց տարածած բաց նամակում ահազանգել են մի շարք բնապահպաններ:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի խոսնակ Հասմիկ Մկրտչյանը, նախարար Արամ Հարությունյանը տեղյակ է խնդրի մասին եւ արդեն տվել է համապատասխան հանձնարարականներ:
«Տեղանքն ուսումնասիրվում է, իսկ արդյունքների մասին կտեղեկացնենք»,-ասաց նա: