Ինչ վնասներ է պատճառել ուժգին քամին
Խոստացված ուժգին քամին պոկեց տանիքներ, շուռ տվեց ծառեր: Ներկայացնում ենք քամու ուժգնության հետևանքով առաջացած վնասներ թե մարզերում, թե մայրաքաղաք Երևանում:
Երևան
Մարտի 24-ին, ժամը 23:25-ին ահազանգ է ստացվել, որ ս.թ. մարտի 24-ի ժամը 22:00-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով վնասվել է Մինաս Ավետիսյան փողոցի թիվ 49/1 տան տանիքի մետաղյա թիթեղը, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ամրացրել են մետաղյա թիթեղը (4 քմ):
***
Մարտի 24-ին, ժամը 18:20-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 10 շենքի տանիքի թիթեղը ուժեղ քամուց թուլացել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ամրացրել են շենքի տանիքի թիթեղը (6քմ):
***
Մարտի 24-ին, ժամը 19:26-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Երևան քաղաքի Միկոյան փողոցի թիվ 13 շենքի տանիքի սալիկները թուլացել են, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը սալիկները պոկվել թափվել են (0,5 քմ), և թուլացել են տանիքի թիթեղները: Փրկարարները ամրացրել են տանիքի թիթեղները (3 քմ):
Արարատի մարզ
Մարտի 25-ին, ժամը 13:55-ին տեղեկություն է ստացվել, որ ս.թ մարտի 24-ին ժամը 17:00-ի սահմաներում Արարատի մարզի Շահումյան գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի տանիքը քամուց վնասվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ քամուց անբողջությամբ վնասվել է Չարենցի փողոցի թիվ 20 տան խոհանոցի դիմացի թիթեղյա ծածկը (մոտ 25 քմ): Գյուղապետի կողմից կիրականացվեն համապատասխան աշխատանքներ:
***
Մարտի 25-ին, ժամը 09:16-ին տեղեկություն է ստացվելն, որ ս.թ մարտի 24-ին ժամը 16:00-ի սահմաններում մարզային ոստիկանության շենքի մոտակայքում ծառը կոտրվել և կախվել է.առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հեռացրել են կոտրված ծառը ճյուղերը:
Սյունիքի մարզ
Մարտի 25-ին, ժամը 09:39-ին տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ ս/թ մարտի 24-ին Քաջարան քաղաքում ուժեղ քամու հետևանքով վնասվել են տանիքներ: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ վնասվել է 1-ին թաղամասի տներից մեկի տանիքը (մոտ 45 քմ ), որից 35 քմ մետաղյա, 10 քմ ազբոշիֆերյա և փլուզվել` տան պաիսպի պատը մոտ 13 քմ:
Վնասվել է նաև նույն թաղամասի տներից մեկին կից անասնագգոմի տանիքը մոտ 25 քմ, որից 10 քմ-ը ազբոշիֆերյա իսկ 15 քմ մետաղյա (ընդհանուր տանիքի մակերեսը մոտ 50 քմ):
Կոտայքի մարզ
Մարտի 25-ին, ժամը 13:50-ին տեղեկություն է ստացվել, որ ս. թ. մարտի 24-ին ժամը 18:00-ի սահմաններում քամուց վնասվել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի թիվ 503 տան տանիքը և պատշգամբը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ քամուց վնասվել են տան տանիքը (մոտ 65 քմ) և պատշգամբի ապակիները (մոտ 1 քմ):
Ստացված տեղեկությունը փոխանցվել է համայնքապետարանի աշխատակազմի բնակֆոնդի շահագործման և կոմունալ տնտեսության բաժնի պետին:
***
Մարտի 25-ին, ժամը 10:37-ին տեղեկություն է ստացվել, որ ս. թ մարտի 24-ին ժամը 18:00-ի սահմաններում քամուց պոկվել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 264 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակի տանիքը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ պոկվել է Միկրոշրջան թաղամասի թիվ 39 հասցեում գտնվող ավտոտնակի տանիքը (մոտ 24 քմ):
Ստացված տեղեկությունը փոխանցվել է համայնքապետարանի աշխատակազմի բնակֆոնդի շահագործման և կոմունալ տնտեսության բաժնի պետին:
***
Մարտի 25-ին, ժամը 10:35-ին տեղեկություն է ստացվել, որ ս. թ. մարտի 24-ին ժամը 17:00-ի սահմաններում քամուց պոկվել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Մաքրավան թաղամասի Շնորհալի փողոցում գտնվող տներից մեկի տանիքը և գցել թիվ 12 տան պարսպի վրա, ինչի հետևանքով այն փլուզվել է: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ քամուց պոկվել է Շնորհալի փողոցում գտնվող կիսակառույց շինության տանիքը (մոտ 40 քմ) և գցել թիվ 12 տան պարսպի վրա, ինչի հետևանքով այն փլուզվել է (մոտ 15 քմ):
Ստացված տեղեկությունը փոխանցվել է համայնքապետարանի աշխատակազմի բնակֆոնդի շահագործման և կոմունալ տնտեսության բաժնի պետին: