Կարմրաթև մագլցող. Հայաստանի Կարմիր գիրք
Կարմրաթև մագլցողը Սիտեղների ընտանիքին պատկանող թռչուն է։
Կարգավիճակը: Սակավաթիվ օլիգոտոպային տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Տվյալների անբավարարություն» կատեգորիա` DD:
Տարածվածությունը: Ենթատեսակը տարածված է Հարավային Եվրոպայից դեպի արևելք` մինչև Արևմտյան Իրան:
Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանում հանդիպում է համարյա ամբողջ տարածքում` բարձր լեռներում` բնակեցնելով ժայռային բիոտոպերը:
Ապրելավայրերը: Հանդիպում է բարձր լեռներում` բնակեցնելով ժայռային կիրճերը և բարձր ժայռերով հատվածները:
Կենսաբանության առանձնահատկությունները: Տարեկան, սովորաբար, ձվադրում է մեկ անգամ` դնելով 4–5 ձու: Սնվում է առավելապես միջատներով:
Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Ներկայիս թվաքանակի գնահատման համար տվյալները բավարար չեն:
Վտանգման հիմնական գործոնները: Բացասական գործոնների ազդեցությունն ուսումնասիրված չէ:
Պահպանության միջոցառումները: Անհրաժեշտ է ուսումնասիրել մարդածին գործոնների ազդեցությունը` հետագայում տեսակի և դրա ապրելավայրերի պահպանման միջոցառումների պլանավորման համար: