Արծվապտեր. ՀՀ Կարմիր գիրք

Արծվապտեր (լատ.՝ Pteridium), պտերազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 2, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ արծվատեր տավրիկյան (P. tauricum)։

Հանդիպում է միայն Սյունիքի մարզում (Շիկահողի արգելոցում)։ Առաջացնում է մինչև 2 մ բարձր, բուսուտներ. գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Կոճղարմատը հզոր է, սողացող, ճյուղավորվող։ Տերևները կոթունավոր են, կաշեկերպ, կրկնակի, եռակի փետրաբաժան, ներքևից՝ շիկակարմրավուն, թավոտ։ Սպորանգիումները գրեթե անընդմեջ դասավորված են տերևի եզրերին՝ տերևաթիթեղի հետոլորված մասում։ Սպորներն առաջանում են հուլիսի երկրորդ կեսից։ Դեղաբույս է. տերևների և կոճղարմատների պատրաստուկներն օգտագործում են որպես ճիճվամուղմիջոց։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում