Աղահասկիկ. ՀՀ Կարմիր գիրք

Աղահասկիկ (լատ.՝ Halostachys), թելուկազգիների ընտանիքի թփերի ցեղ։ Ունի 1 տեսակ՝ աղահասկիկ կասպիական (H. caspica)։

ողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝ մինչև 2 (հազվադեպ՝ 3) մ, ընձյուղները հատվածավոր են, հակադիր, գլանաձև, հյութալի, թխականաչ, աշնանը՝ գրեթե սև։ Տերևները մանր են, թեփուկանման, զույգերով, ցողունի շուրջն առաջացնում են 2-բլթականի գոտի։ Ծաղկաբույլը հասկանման է, ծաղիկները՝ երկսեռ։ Ծաղկում է հուլիս-օգոստոսին։ Պտուղն ուղղահայաց է՝ պարփակված ծաղկապատյանում։

Պարունակում է ալկալոիդ (հալոստախին, որը բարձրացնում է արյան ճնշումը), աղեր և այլն։ Ջրային մզվածքն ունի միջատասպան հատկություն։ Արարատյան դաշտի աղուտ-ալկալի հողերի համատարած յուրացման հետևանքով աղահասկիկի բնական բուսուտները հիմնականում ոչնչացվել են. պահպանվել է միայն Որդան կարմիր միջատի արգելավայրում։

Հանդիպում է Արմավիրի և Արարատի մարգերում։ Աճում է միայն աղուտ-ալկալի հողերում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում