Եվրոպական ճնճղաճուռակ. Հայաստանի Կարմիր գիրք
Եվրոպական ճնճղաճուռակը Ճուռակների ընտանիքին պատկանող թռչուն է։
Կարգավիճակը: Քիչ ուսումնասիրված, բնադրող չվող, քիչ տարածված տեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ –ի Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՊՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii)+2ab(iii):
Տարածվածությունը: Պոպուլյացիայի հիմնական մասը տեղադրվում է Հարավարևելյան Եվրոպայում, բնակվում է նաև Կովկասում և Մերձավոր Արևելքում:
Տարածվածությունը Հայաստանում: Հարավային և հյուսիսարևելյան շրջաններում:
Ապրելավայրերը: Գերադա սում է անտառները, պտղատւ այգիները, գետաձորերը, պուրակները ծ.մ. 600–1200 մ բարձրություններում:
Կենսաբանության առանձնահատկությունները: Սնունդը հայթայթում է կիսաանապատներում և այգիներում: Սնվում է մողեսներով, ուղղաթևավորներով, մանր թռչուններով: Բնադրում է չորային շրջաններում գտնվող գետերի ափերին և այգիներում: Տարեկան ձվադրում են մեկ անգամ: Դնում են 2–3, երբեմն` 4 ձու:
Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Թվաքանակի գնահատման համար տվյալները բավարար չեն: Մեղրու շրջանում, համաձայն վերջին տվյալների, հաշվառվում են 20–25 բնադրող զույգեր:
Վտանգման հիմնական գործոնները: Բացասականորեն կարող են ազդել գյուղատնտեսության մեջ օգտագործվող թունաքիմիկատները, ապօրինի որսը:
Պահպանության միջոցառումները: Բնադրում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» պետական արգելոցներում: Գրանցված է CITES–ի Հավելված 2–ում, Բեռնի կոնվենցիայի Հավելված 2–ում: Անհրաժեշտ է ուժեղացնել ապօրինի որսի վերահսկողությունը և ավելացնել տուգանքի չափը: Վերահսկողություն սահմանել գյուղատնտեսության մեջ օգտագործվող թունաքիմիկատների, ինչպես նաև գիշատիչ թռչունների խրտվիլակների պատրաստման և վաճառքի նկատմամբ: Մշակել տաքսոդերմիստների հավաստագրման և նրանց մոտ բերվող գիշատիչ թռչունների դիակները քննելու համակարգ: Կազմակերպել բնակչության էկոլոգիական կրթության դասընթացներ: