Քաջահավ. Հայաստանի Կարմիր գիրք
Քաջահավը Եգիպտահավերի ընտանիքին պատկանող թռչուն է։
Կարգավիճակը: Անհետացող տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1:
Տարածվածությունը: Հյուսիսային և Հարավային Ամերիկա, Աֆրիկայի հյուսիսային շրջաններ, Եվրոպա և Կովկաս, Փոքր և Միջին Ասիա, Հարավարևմտյան Ասիայի երկրներ, Ավստրալիա:
Տարածվածությունը Հայաստանում: Մինչև 1950–ականները լայնորեն տարածված է եղել Արաքսի հովտում և Սևանա լճի ավազանում: Ներկայումս հանդիպում է Սևանա լճում, Սևջուրի հովտում, Արմաշի ձկնաբուծական տնտեսությունում և Արփի լճում:
Ապրելավայրերը: Լճեր, ճահճուտներ, գետափեր, թաց մարգագետիններ, ձկնաբուծական լճակներ: Սևանա լճի ջրա վազանում բնադրավայրերը ոչնչացել են` կապված լճի մակարդակի իջեցման հետ: Սևջուրի համակարգում կան բնադրման բոլոր պայմանները, սակայն ներկայումս բնադրում են միայն առանձին տեղերում` կապված եղեգնուտների մշտապես այրման հետ:
Կենսաբանության առանձնահատկությունները: Գաղութային տեսակ է, բնադրում է հարթ եղեգնուտներում, ուռենու մա ցառներում: Ձվերը` 52 սմ, 4–5, մուգ կանաչաերկնագույն: Թխսումը` 21 օր:
Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: 23 առանձ նյակներից կազմված երամ գրանցվել է գարնան չուի ժամանակ Գիլլի լճի շրջանում: Սևջուրի համակարգում բնադրման շրջանում կարելի է հանդիպել 10–20 զույգերի, իսկ Արմաշի ձկնաբուծական տնտեսությունում` 30–40 զույգ:
Վտանգման հիմնական գործոնները: Գիլլի լճի և Սևանա լիճը շրջապատող ջրաճահճային տեղամասերի չորացումը, բնադրավայրերում եղեգնուտների այրումը և որսագողությունը:
Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Սևան» և «Արփի լիճ» ազգային պարկերում: Անհրաժեշտ է ճշգրտել թվաքանակը չուի ժամանակ, ուժեղացնել պայքարը որսագողության դեմ: