Ահազանգ․ Երևանի կենտրոնում հաստաբուն ծառ են կտրել (ֆոտո)

Թամար Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և ահազանգել է կտրված ծառերի մասին․ «Հանրապետության փողոցում երեկ երկու հասուն ու առողջ ծառ է կտրվել: Աջից երրորդը կտրել էին մի քանի ամիս առաջ ու կողքը թուփ էին դրել, որ կտրվածը ծածկվի:

Վստահ եմ, որ դիմենք հարցով պատկաններին, մեկը լուրջ դեմքով կասի, թե ծառերը հիվանդ էին, է՛ս էլ փաստաթղթերը: Ու, եթե անգամ իսկապես էդպես է, ապա ձե՛ր պատճառով է, որ Երևանում առողջ ծառ չի մնացել: Էնքան եք անխնա փրթել ու ավերել:

Էդ կտրողների երեխեքը Երևանի օդը չե՞ն շնչում: Թե՞, որ իրանք էնքան շյուստրի են, ծառեր են կտրում, հետքերն էլ մաքուր սրբում են, իրենց երեխաները առողջ են մեծանալու:

Ծառ կտրելու որոշում կայացնողներ, էն օրը, երբ բժիշկը ձեզ կասի, որ ռակով հիվանդ եք, հիշեք էս ծառերը: Ոչ թե նրա համար, որ ծառերը կտրվելուց անիծում են, այլ նրա համար, որ տենց էլ չհասկացաք, որ էն, ինչ մեր շուրջն է, նաև մեր ներսում է: Եթե մեր շուրջ բոլորը աղբ է ու ավերակ, մեր ներսում էլ է նույնը: Մեր շրջապատի հետ մենք մի օրգանիզմ ենք: Էնպես, ինչպես կեղտոտ ջրում չի կարող լինել առողջ կյանք, էնպես էլ կեղդոտ օդ շնչողները չեն կարող առողջ լինել:

Բայց դե ու՞մ եմ ասում: Էսօր էդ ծառերի փողը կուշտ կուտեք, մի գուցե վաղն էլ, հետո ի՞նչ պիտի անեք: Հա.... նոր ծառ պիտի կտրեք, մինչև քաղաքն ու երկիրը սարքեք անապատ»,- գրել է նա:

Այս հրապարակումը բազմաթիվ մարդկանց մոտ դժգոհության ալիք է բարձրացրել և դարձել քննարկման թեմա, սակայն Երևանի քաղաքապետարանը դեռևս որևէ կերպ չի արձագանքել հրապարակումներին։ Միայն Երևանի ավագանու անդամ Քրիստինե Վարդանյանը հրապարակման մեկնաբանություններում գրել է․ «Խոսել եմ մասնագիտական կառույցի ղեկավարության հետ։ Ծառերը հատվել են աշխատանքային օրերին։ Բույս տեղադրելու սեզոնին այդտեղ նորից հացենիներ կտնկվեն։ Պահանջել եմ Ձեր նշած ծառի ծառահատման տոմսը»։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում