Հաշվարկվել է 5.302.860 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 12-ից 23-ն ընկած ժամանակահատվածում իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 37 դեպք, որից 18 դեպքով հաշվարկվել է 5.302.860 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 6 դեպքով նշանակվել 900.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է 106.300 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 15 դեպքով նշանակվել 1.450.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես` բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է 19 դեպք, որից 18-ով հաշվարկվել է 5.302.860 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է 106.300 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3-ով նշանակվել 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտում արձանագրվել է 13 դեպք, որից 5-ով նշանակվել է 800.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 3 դեպքով նշանակվել է 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում արձանագրվել է 3 դեպք։ Նախկինում արձանագրված 8 դեպքով նշանակվել է 650.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Պետական փորձաքննություններ. արձանագրվել է 2 դեպք: Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 2 գործ (ընդհանուր՝ 100.000 ՀՀ դրամ)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 871.000 ՀՀ դրամ:

Ստուգումների վերաբերյալ․ հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 4 հանձնարարագիր, որից` 2-ընդերքօգտագործում, 1-արտադրություն, 1-ջրօգտագործում։ Նախկինում իրականացված 13 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 23 որոշում՝ 2.170.000 ՀՀ դրամի չափով, նաև հաշվարկվել բնությանը պատճառված վնաս՝ 2.855.162 ՀՀ դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 6 հանձնարարական։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում