Կզովանա․ առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ուշադրություն. Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում սեպտեմբերի 02-04-ին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38…+40 աստիճանի։ Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 02-ի ցերեկը, 03-06-ին, 07-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 07-ի գիշերը սպասվում է կաևճատև անձրև և ամպրոպ:

Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 02-ի ցերեկը, 03-04-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 05-06-ին առանձին շրջաններում, 07-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 05-07-ին կնվազի 6-8 աստիճանով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում