Թեփի պարկերով քողարկված ապօրինի փայտանյութ է հայտնաբերվել

Հանրապետության մի շարք մարզերում ապօրինի փայտանյութի շրջանառության դեմ պայքարի ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Ոստիկանության աշխատակիցների համատեղ միջոցառումների արդյունքում օգոստոսի 27-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Թթուջուր գյուղում հայտնաբերվել է «Զիլ» մակնիշի բեռնատար, որի թափքում առկա է եղել թեփի պարկերով քողարկված ապօրինի տեղափոխվող փայտանյութ:

Բեռնատարը տեղափոխվել է Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։ Հանգամանքները պարզվում են։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում