Մաքրություն Երևանյան լճում․ «օձերը թաքնված էին ճյուղերի և շշերի կույտի մեջ» (ֆոտո)

Օտարերկրյա զբոսաշրջիկները շարունակումեն շաբաթօրյակներ և մաքրման ակցիաներ իրականացնել Հայաստանում։ Նրանք խմբավորվել են ֆեյսբուքյան Green green հարթակում, որտեղ հրապարակել են լուսանկարներ Երևանյան լճի ամբարտակի մոտ աղտոտված տարածքի մաքրման գործընթացից։ 

Հաղորդագրությամբ ասվում է․ «Շաբաթօրյա ակցիան արդեն յոթերորդն է այս վայրում, և այն առաջընթացը, որին մենք հասել ենք միասին, չի կարող հպարտության և ուրախության զգացում չառաջացնել։

Այն պատճառով, որ լճում ջրի մակարդակը զգալիորեն իջել է այստեղ մեր առաջին մաքրման համեմատ, թափոնների մի մասը հայտնվել է ցամաքում։

Սա մեծապես հեշտացրեց աղբահանության գործընթացը, ուստի վերացավ նավակների և ցանցերի օգտագործման անհրաժեշտությունը:

Այնուամենայնիվ, մենք հանդիպեցինք այլ դժվարությունների. օձերը թաքնված էին կուտակված ճյուղերի և շշերի կույտի մեջ ափի մոտ հատվածում։

Սակայն մենք առավելագույն զգույշ ենք եղել, ուստի տարածքի սողացող բնակիչների հետ բախում չի եղել։

Մաքրումն անցավ շատ ուրախ, չնայած շոգին: Հումորի տեղ էլ կար. օրինակ՝ դեն նետված հագուստից մի ամբողջ կոլեկցիա «Second hand» ենք հավաքել։

Ընդհանուր առմամբ մեզ հաջողվել է հավաքել շուրջ 100 պարկ աղբ՝ հաշվի առնելով, որոնք կուղարկվեն վերամշակման»։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում